Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ

Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ, պատվավոր կոչում, հաստատվել է 1936 թվականի մայիսի 27-ին[1]։ Շնորհվում էր Վրացական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության կողմից արվեստի ակնառու գործիչներին, ովքեր աչքի են ընկել թատրոնի, կինոյի ու արվեստի զարգացման գործում ունեցած իրենց ներդրումներով։

Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ
ԵրկիրՎրացական ԽՍՀ
Տեսակպատվավոր կոչում և կրծքանշան
Կարգավիճակչի շնորհվում
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվմայիսի 27, 1936
Հերթականություն
Ավագ պարգևԽՍՀՄ ժողովրդական արտիստ
Կրտսեր պարգևՎԽՍՀ վաստակավոր արտիստ

Կոչումը շնորհվում էր, որպես կանոն, ոչ շուտ, քան «Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստ» կամ «Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ» կոչումն ստանալուց երեք տարի հետո։ Հաջորդ աստիճանի կոչումն էր «ԽՍՀՄ ժողովրդական արտիստ»։

Մինչ 1936 թվականին պարգևի կարգավիճակի հստակեցումը խորհրդային հանրապետություններում շնորհվում էր Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում։ Վերջինիս կարգավիճակը հստակ չէր, այն շնորհվում էր ինչպես Խորհուրդների նախագահության, այնպես էլ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատի կողմից Միության, միութենական կամ ինքնավար հանրապետության մակարդակով։ Կոչումը միասնական էր (առանց հանրապետությունը նշելու) և չէր գրանցվում։ Առաջինը պարգևատրվել է վրացի գրող, դրամատուրգ Շալվա Դադիանին։

Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման վերջինն արժանացել է Թամարա Գվերծիթելին 1991 թվականին։

ԽՍՀՄ փլուզումից հետո Վրաստանում «Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ» կոչումը փոխարինվել է «Վրաստանի ժողովրդական արտիստ» կոչմամբ, ընդ որում, պահպանվել են նախկին ԽՍՀՄ օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Жалейко Б. А. Звания почётные // Юридический энциклопедический словарь. — 2-е издание. — Москва: Советская энциклопедия, 1987. — С. 139—143.