Սուրբ Հովհաննես տաճար (Բագավան)

(Վերահղված է Ս. Հովհաննես տաճարից)

Բագավանի Սուրբ Հովհաննես տաճար, գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի Մեծ Հայքի պատմական Բագրևանդ գավառի Բագավան բնակավայրում (ներկայումս Թուրքիայի տարածքում)։ Կառուցվել է VII դարի առաջին կեսին՝ 631-639 թթ ճարտարապետ Իսրայել Գոռաղճեցու մտահղացմամբ։

Բագավանի տաճարն իր չափսերով (27,0x46,0մ) ամենախոշորներից էր ոչ միայն գմբեթավոր բազիլիկ տիպին պատկանող հայկական եկեղեցիներից, այլև ընդհանրապես մնացած տիպերի համեմատությամբ։

St John the Baptists monastery of Bagavan.jpg