Ս. Ի. Ռոստովցևի անվան բուսաբանական այգի
Ս. Ի. Ռոստովցևի անվան բուսաբանական այգի (ռուս.՝ Ботанический сад имени С. И. Ростовцева), Կ. Ա. Տիմիրյազևի անվան Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիային կից բուսաբանական այգի Մոսկվայում։ Հիմնադրվել է 1895 թվականին Սեմյոն Ռոստովցևի նախաձեռնությամբ։ Այգու տարածքը կազմում է մոտ 1,2 հեկտար։ Բուսաբանական այգին ընդգրկված է «Պետրովսկո-Ռազումովսկոե» արգելոց-համալիրի կազմում և ունի դաշնային նշանակության հատուկ պահպանվող բնական տարածքի կարգավիճակ[1]։
![]() | |
Տեսակ | բուսաբանական այգի |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Պրյանիշնիկովի փողոց |
Հիմնվել է | 1895 |
Պատմություն Խմբագրել
Բուսաբանական այգու հիմնադիր Ս. Ի. Ռոստովցևն այն բաժանել է 3 մասերի՝ սիստեմատիկ, կենսաբանական և փորձարարական։ Սիստեմատիկ բաժնում ուսանողներն ուսումնասիրում էին բույսերի համակարգումը։ Կենսաբանական բաժինը նախատեսված էր հատուկ պայմաններ պահանջող բույսեր աճեցնելու համար։ Փորձարարական բաժնում ուսանողները կարող էին դիտել բույսերի աճը[2]։
Ս. Ի. Ռոստովցևի մահից հետո բուսաբանական այգին ղեկավարել է պրոֆեսոր Նիկոլայ Խուդյակովը, իսկ 1919 թվականից` պրոֆեսոր Վալերի Տալիևը։ 1934 թվականին այգու ղեկավարությունը ստանձնել է պրոֆեսոր Պյոտր Ժուկովսկին։ Նրա օրոք այգու տարածքը գրեթե 5 անգամ ավելացել է, իսկ տեսակների թիվը դարձել է մոտ 3000։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին այգին մեծ վնասներ է կրել, քանի որ դրա տարածքով է անցել Մոսկվայի պաշտպանական ամրություններից մեկը։ 1953 թվականից մինչև 1985 թվական Բուսաբանության ամբիոնը և բուսաբանական այգին ղեկավարել է պրոֆեսոր Վլադիմիր Խրժանովսկին[3]։
Այժմեականություն Խմբագրել
Ներկայումս բուսաբանական այգու հենքի վրա անցկացվում է ամառային գիտահետազոտական և արտադրական պրակտիկա[3]։ Ուսանողները ուսումնասիրում են բույսերի վերարտադրության, մորֆոգենեզի, ինչպես նաև լանդշաֆտային նախագծման տեխնոլոգիաները։ Պարբերաբար կազմակերպվում են անվճար էքսկուրսիաներ բոլոր այցելուների համար[2]։
Բուսաբանական այգում կան լանդշաֆտային, դեկորատիվ և փորձարարական բաժիններ, ինչպես նաև մոտ 400 մ² տարածք ունեցող ջերմոցային տնտեսություն։ 2012 թվականի տվյալների համաձայն, բուսաբանական այգում կան մոտ բաց բնահողի 600 տեսակներ և ձևեր և մոտ 500 տեսակ փակ բնահողի։ Կան 9 տեսակի բույսեր, որոնք գրացված են Ռուսաստանի Կարմիր գրքում[4]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Ботанический сад им.С.И.Ростовцева»։ ООПТ России։ 2017։ Վերցված է 2017-11-13
- ↑ 2,0 2,1 Ботанический сад открывает сезон бесплатных экскурсий // Комсомольская правда от 25 мая 2018
- ↑ 3,0 3,1 «Ботанический сад»։ РГАУ-МСХА им. К.А. Тимирязева։ 2017։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-09-ին։ Վերցված է 2018-05-30
- ↑ Особо охраняемые природные территории Российской Федерации. Ботанические сады и дендрологические парки. М. 2012. - С. 176.