«Սև փողերի տոկոսը», Նար-Դոսի «Մեր թաղը» նովելաշարի նովելներից է, որն ուրույն կերպով նկարագրում է կործանարար սովորությունների անդառնալի հետևանքները։

Սև փողերի տոկոսը
ՀեղինակՆար-Դոս
Ժանրնովել
Բնօրինակ լեզուհայերեն
Կերպար(ներ)Մարան, Արտեմ
ՇարքՄեր թաղը
ՎիքիդարանՍև փողերի տոկոսը

Սյուժե խմբագրել

«Սև փողերի տոկոսը» նովելի հերոսը տարրական մարդկայինի անկման մի այլ կրողն է. խաղամոլ ու հարբեցող Արտեմը իր գորշ գոյությունը քարշ է տալիս` բացարձակ չմտահոգվելով մոր` պառավ Մարանի վիճակով։ Դրաման սրվում է հակադրության կենցաղային մի ինքնատիպ պատկերով։ Մարանը ապրում է իր մի քանի հավերով, որոնց խնամքը շնչավորվում է ծնողական գորովանքով. «Հավերից մեկը շարժվեց և քնաթաթախ մի խուլ կռկռոց արձակեց.

-Ջան, ջան, մատաղ, ջան,-արտասանեց պառավ Մարանը և հորանջեց»[1]:

Մյուս կողմից նրա գորովանքը վախի ու զարմանքի նման է հնչում, երբ հերթական անսպասելի այցից հետո Արտեմը մորն է տալիս մի բուռ «սև փողեր»։ Նրա բութ ու անմեղսունակ էությանն ավելի բնորոշ էր այն, որ կեսգիշերին հարբած տուն գալիս մոր վախեցած հարցին ի պատասխան ոռնար. «Զահրումար ու չոռ ա, բաց արա, էլի»։ Ընտանիքի համար այս տեսակների չարիք դառնալը երևում է նրանում, որ հիմա էլ Արտեմը գողանում է մոր հավերը` կործանման դատապարտելով նրան[2]։

Գաղափարական բովանդակություն խմբագրել

«Սև փողերի տոկոսը», ինչպես «Մեր թաղը» շարքի մյուս նովելները ևս, արտացոլում է ժանակաշրջանի ծանր կացությունը, երբ հնի հետ մեկտեղ դեն են նետվում հավատն ու սրբությունը, երբ հինը կործանվում էր, բայց նորը հուսալի ոչինչ չէր բերում և անխնա ոտնահարում էր մարդկային անհատականությունը[3]։ Նահապետական բարքերը, արմատավորված սնոտիապաշտությունըպաշտությունը կործանում, խեղաթյուրում են մարդկային խղճուկ ճակատագրերը։

Կերպարներ խմբագրել

  • Մարան
  • Արտեմ- Մարանի որդին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նար-Դոս (1962). Մեր թաղը. Երևան: Հայպետուսմանկհրատ. էջ 82.
  2. Վ. Սաֆարյան (2021). Գրողի և կերպարի անհատականությունը. Մուրացան, Նար-Դոս. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. էջ 257.
  3. Հայ նոր գրականության պատմություն, հատոր չորրորդ. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. 1972. էջ 263.