Բացել գլխավոր ցանկը

Սև ցելերի սերմնացանը (պատմվածք)

Սև ցելերի սերմնացանը, Ակսել Բակունցի պատմվածքներից, որ ընդգրկված է պատմվածքների համանուն ժողովածուի մեջ։

Սև ցելերի սերմնացանը
Ժանրպատմվածք
ՀեղինակԱկսել Բակունց
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1932[1]
ՇարքՍև ցելերի սերմնացանը
ՎիքիդարանՍև ցելերի սերմնացանը

ՍյուժենԽմբագրել

Սեթը, որին մոր անունով անվանում էին Երանի Սեթ, գյուղի ամենալավ սերմնացանն էր։ Ամեն գարնան նա ցանում էր արտերը, մշակում հողը։ Մի գարնան Սեթը, ցանքը կիսատ թողնելով, միացավ սպիտակների դեմ պայքարող մի խումբ գյուղացիների։ Երեկոյան կարմիր հեծելազորը գյուղ մտավ, և միայն հաջորդ օրը տուն բերին սպանված սերմնացանի մարմինը։

Նոյեմբերյան տոներին գյուղ եկած երկու երիտասարդ բանվոր գյուղին նվիրեցին մի վարագույր, որ կախեցին ակումբի վերածված եկեղեցում։ Վարագույրի վրա նկարված էր մի սերմնացան. «Թեթև ծփում էր վարագույրը, սերմնացանը ծալվում էր և ներքևից այնպես էր թվում, կարծես քայլում է սերմնացանը, և գետի զովից օրորվում է եղեգնուտը»։

ԾանոթագրություններԽմբագրել