Սևաժայռ (գետակ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևաժայռ (այլ կիրառումներ)
Սևաժայռ, գետակ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Սպիտակ գետի ձախ օժանդակը։ Սկիզբ է առնում Սոխասար լեռան հարավարևմտյան լանջից և Վարդահովիտ գյուղի հարավարևմտյան մասում միախառնվում մայր գետին։ Երկարությունը 8,5 կմ է[1]։
Սևաժայռ | |
---|---|
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 8,5 կմ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Սոխասար |
Գետաբերանի տեղակայում | Սպիտակ |
Տեղակայում | |
Երկիր | ![]() |
Երկրամաս | Վայոց Ձորի մարզ |