Սևագիր:Ստեփան Զորյան "Շունը" պատմվածքը

[Ստ․ Զորյանի] «Շունը» պատմվածքի վերլուծությունը

«Շունը» պատմվածքը զետեղված է «Պատերազմը» ժողովածուում։ Ժողովածուն ներկայացնում է պատերազմի ժամանակ զինվորների հետ տեղի ունեցած դեպքերը՝ ընդգծելով մարդկային մնալու հատկանիշը՝ անմարդկային պայմաններում։ Պատմվածքի վերնագիրն ինքնին ասում է, որ այն պիտի լինի շան վերաբերյալ որևէ պատմություն։ Այստեղ կարդում ենք առաջին դեմքով գրված մի պատմություն, որի գլխավոր կերպարը շունն էր՝ մի իսկական գամփռ, գլուխը մեծ՝ արջի գլխի չափ, բրդոտ, մազերը երկար, պոչը հաստ ու կեռ, կատարյալ գելխեղդ էր, իսկ ականջներն էլ կտրած էր։ Պատմողը մի զինվոր էր, որ ճակատամարտի ժամանակ առաջացել էին ու մտել ամայի մի գյուղ, որի միակ կենդանի շունչը շունն էր։ Շանը տարբեր անուններով դիմում էին, փորձում կերակրել, մտերմանալ հետը, սակայն շունը փախչում էր նրանցից, չէր վերցնում ուտելիքը, մտերմանալու ոչ մի նշան ցույց չէր տալիս, ընդհակառակը՝ բարձրանում էր կտուրներից մեկի վրա ու ոռնում, ոռնում գայլի պես։ Իհարկե գյուղի ամայությունն ու իր ճանաչած մարդկանց բացակայությունը թողել էր իր հետքը ընտանի դարձած այդ կենդանու վրա։ Նա չէր ցանկանում այլևս մարդկանց հետ առնչվել, ինչ-որ բնազդով հեռանում ու խուսափում էր նրանցից, գնում իր ընտանիքի դիակների մոտ ու ոռ/ մ,նում՝ մենակությունից, կարոտից, վայրենիանալուց։ Զինվորներին նայում էր տխուր, թախիծով լի աչքերով, կարծես արհամարհանք ու ատելություն էր թափում։

  Գրեթե երեք օր հետո զինվորները նահաջեցին, շունը մնաց գյուղում։ Որոշ  կռիվներից հետո վերադարձան զինվորները։ Գյուղի եզրին հանդիպեցին շանը։ Զինվորներին տեսնելուց հետո շունը փախավ հետ, նստեց հետևի թաթերի վրա ու ոռնաց։ Որքան էլ փորձեցին մտերմացնել շանը, սակայն հիմնա ավելի շատ էր փախչում, հեռանում բոլորից ու սկսում ոռնալ, ոռնալերկար, կլանչոցով, այնպես, ինչպես բնորոշ է գալերին՝ իր նախնիներին։ Շունն այլևս գյուղ չէր մտնում, չէր նստում կտուրին, գնում էր հեռու, ամայի դաշտերը, մարդկանցից փախչում։ Դարձել էր վայրենի․․․    
  Պատմվածքում տեսնում ենք շանը՝ ամենավաղ ժամանակներում ընտելացված կենդանուն, որն իր հատկանիշներով ու էությամբ հավատարիմ է մարդկանց, գնահատում է մարդու կողմից ստացած ուշադրությունն ու սերը, փորձում է օգտակար ու հաշտ լինել։