Սքին գեփ (անգլ.՝ skin gap; skin` «մաշկ» և gap`«բացվածք»), միևնույն սոցիալական միջավայրում տղամարդկանց և կանանց կողմից ցուցադրվող մաշկի քանակի տարբերությունը[1]։ Եզրույթն առաջարկել է «Հրեան քաղաքում» կազմակերպության անդամ Էլիսոն Ջոզեֆսը 2016 թվականին։ Ջոզեֆսը նկատել է, որ 2016 թվականի դրությամբ արևմտյան մշակույթում կանայք ավելի բաց հագուստ էին կրում, քան տղամարդիկ։ Բացառություն են կազմել գեղեցկության չափանիշներին չհամապատասխանող կանայք, օրինակ՝ տարեցները կամ ավելորդ քաշ ունեցողները[2], մինչդեռ մյուսները հասարակական ճնշմամբ ստիպված են եղել ցուցադրել իրենց մարմինը՝ կրելով բաց հագուստ։

Ձեռք ձեռքի տված զույգ 2016 թվական

Ջոզեֆսի կարծիքով՝ այս ճնշումը նպաստում է կանանց կողմից իրենց մարմինը չընդունելուն, ինչն էլ իր հերթին հանգեցնում է դեպրեսիայի, սննդային խանգարումների և կոսմետիկ վիրահատությունների։ Դա նաև նշանակում է, որ ուղղափառ հուդայական, իսլամադավան շատ կանայք, որոնք նախընտրում են համեստ հագնվել, դժվարանում են գտնել այդպիսի հագուստ[3]։

Քանի որ որոշ երկրներում կանայք ստիպված են ծածկել իրենց մարմինն ու դեմքը, արևմտյան մշակույթում համեստ զգեստը հաճախ ընկալվում է որպես ճնշվածության խորհրդանիշ նույնիսկ այն դեպքում, երբ կինը կամովին ընտրում է այդպես հագնվել։ Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու են կանանց որոշակի խմբեր նախընտրում ավելի համեստ լինել՝ կրելով ավելի փակ հագուստ, քան այն, ինչ ընդունված է արևմտյան մշակույթում։ Մարմինը և դեմքը ծածկող հագուստի տարբեր տեսակներ կան՝ շայլա, ալ-ամիրա, քիմար, չադոր, նիկաբ և բուրկա[4], ինչպես նաև միայն մազերը կամ ամբողջ գլուխը, պարանոցն ու աչքերը քողարկող գլխաշորեր։

«Համեստություն, օբյեկտիվացում և սննդային խանգարումներ. համեմատական ​​ուսումնասիրություն Քուվեյթում բնակվող գլխաշոր կրող և չկրող իսլամադավան կանանց միջև»[5] ուսումնասիրության մեջ հեղինակ Ալ-Մութավան և ուրիշները նշում են «Իսլամադավան այն կանայք, որոնք ընտրում են գլխաշորը, պնդում են, որ իսլամական ինքնությունը, ներառյալ ավանդական հագուստի և գլխաշորի օգտագործումը, չեն շեշտադրում արտաքին տեսքը և պաշտպանում են նրանց հանրության զննող հայացքներից»։ «Միացյալ Նահանգների իսլամադավան կանայք և մարմնի ընկալումը. օբյեկտիվացման տեսության և հիջաբի միջև եղած կապը»[4] հոդվածում բացատրվում է, թե ինչպես են Միացյալ Նահանգներում կատարված ուսումնասիրությունները ցույց տալիս, որ իսլամադավան կանայք ծածկող հագուստ են կրում՝ որպես իրենց իսլամական ինքնությունն արտահայտելու միջոց։ Ծածկող հագուստը սովորաբար օգնում է անհատին հարգանք վայելել շրջապատում և բարձրացնել ինքնագնահատականը։ Համաձայն «Սոոր մասնագիտական ​​թերապիայի և հետազոտության կենտրոն»-ի կատարած հետազոտության՝ ծածկող հագուստ կրող կանանց ավելի քիչ հավանական է, որ օբյեկտիվացիայի ենթարկվեն։ Հետազոտության մեջ նաև ասվում է, որ համեստությունը և փակ հագուստը մարտահրավեր են նետում սքին գեփի ստեղծած հասարակական նորմերին։

«Համեստությունը և ոճն իսլամական հագուստում. մուսուլմանի հագուստի վերափոխումն արևմտյան համատեքստում»[6] հոդվածում կրոնագետ Ժերալդին Մոսյերը գրել է, որ մանուկ հասակում իսլամական մշակույթում ավելի չեզոք հագուստ կրելուց անցումն ավելի համեստ և կանացի հագուստի կնոջ համար ասես հասունանալու ծես լինի։

Ջոզեֆսը գրել է, որ երբ նա ուղղափառ հուդայականություն է ընդունել և սկսել է համեստ հագնվել, հասկացել է, որ փակ հագուստն իրեն ուժ է տալիս[1]։ Նրա հոդվածը և կարճ տեսանյութը բազմիցս քննարկվել և ցուցադրվել են առցանց հարթակներում` Glossy կայքում և Nachum Segal ռադիոհաղորդման ընթացքում[7][8][9][10][11][12]։ Որոշ մարդիկ հիջաբի նման ծածկող հագուստ են կրում, քանի որ այդպես իրենց ավելի ուժեղ են զգում կամ իրենց համոզմունքները, կրոնական պատկանելությունն ու մշակույթն են այդպես թելադրում։ Բայց դեռևս վիճելի է այն հարցը՝ արդյոք դրանք կրելը սեփական անձը հարգելու թե պարզապես սեռական օբյեկտիվացման միջոց է[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Josephs, Allison (2016 թ․ մայիսի 31). «The Skin Gap: A Pervasive Gender Inequality You've Never Heard Of». Jew in the City.
  2. «Covering up: Allison Josephs on modesty». The Jewish Chronicle. 2016 թ․ հոկտեմբերի 27.
  3. Aljabri, Zahra (2016 թ․ հունիսի 30). «Stop telling me I'm oppressed because I wear modest clothing». SheKnows Media|SheKnows.(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 4,2 «U.S. Muslim Women and Body Image: Links Among Objectification Theory Constructs and the Hijab». psycnet.apa.org. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  5. Al-Mutawa, Naif; Schuilenberg, Susannah-Joy; Justine, Rumia; Kulsoom Taher, Sarah (2019). «Modesty, Objectification, and Disordered Eating Patterns: A Comparative Study between Veiled and Unveiled Muslim Women Residing in Kuwait». Medical Principles and Practice. 28 (1): 41–47. doi:10.1159/000495567. PMC 6558344. PMID 30453295.
  6. Mossière, Géraldine (2012). «Modesty and style in Islamic attire: Refashioning Muslim garments in a Western context». Contemporary Islam. 6 (2): 115–134. doi:10.1007/s11562-011-0180-9. S2CID 255306090.
  7. «The Skin Gap». Digiday|Glossy. 2016 թ․ մայիսի 31.
  8. «The Skin Gap: Nachum Interviews Allison Josephs About Her Latest Project». Nachum Segal. 2016 թ․ հունիսի 14.
  9. «Modest Dress Can Help Close the 'Skin-Gap'». Grok Nation. 2016 թ․ հուլիսի 5.
  10. «No Short Shorts Order: An Examination of the Inherent Differences Between Male and Female Expectations in Fashion». Her Campus. 2017 թ․ փետրվարի 1.
  11. Valente, Joanna C. (2016 թ․ հունիսի 3). «This Orthodox Jewish Mom Is Shedding Light on the Gender Inequality You've Never Heard Of». Kveller.com.
  12. «The Other Gender Inequality: The Skin Gap». Osocio. 2016 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2022-11-28-ին. Վերցված է 2024-06-10-ին.