Սրման հաստոց, հղկման խմբի հաստոց մետաղահատ գործիքների սրման համար։ Լինում են հղկանյութային և ոչ հղկանյութային։

Առավել տարածված են հղկանյութային սրման հաստոցները (սովորական սրոցներ, կտրիչների, գայլիկոնների՝ միջաձգիչների, արտապարուրակիչների, որոշ ատամնակտրիչ գործիքների համար հատուկ հաստոցներ, բազմասայր գործիքի համար ունիվերսալ հաստոցներ)։

Հղկանյութային սրման գործիքը հղկասկավառակն է։ Ոչ հղկանյութային սրման հաստոցները կարող են լինել անոդա-մեխանիկական, էլեկտրակայծային և ուլտրաձայնային։ Սրելուց հետո գործիքը ենթարկում են չափաբերման։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 168