Քամսինգ Սրինաուկ[1] (թաի.՝ คำสิงห์ ศรีนอก) (դեկտեմբերի 25, 1930(1930-12-25), Nakhon Ratchasima, Թաիլանդ), թաիլանդացի գրող՝ Թաիլանդի Իսան նահանգից։ Գրում է ստեղծագործություններ Law khamhɔ̌ɔm կեղծանունով (թաի.՝ ลาว คำหอม)։ 1992 թվականին Թաիլանդի արվեստում ունեցած բացառիկ ավանդի համար Քամսինգ Սրինաուկին շնորհվել է «Ազգային նկարիչ» կոչում գրականության բնագավառում[2]։ Գրողի ամենահայտնի գործերը նրա երգիծական պատմվածքներն են, որոնք հրատարակվել են 1958 թվականին Fáa Bɔ Kân ժողովածուում (թաի.՝ ฟ้าบ่กั้น) (Երկինք առանց արգելքի)։ Պատմաբան Բենեդիկտ Անդերսոնը պնդում է, որ Քամսինգ Սրինաուկը Թաիլանդի Թագավորության ամենահայտնի վիպասան-գրողն է[3]։

Քամսինգ Սրինաուկ
Ծնվել էդեկտեմբերի 25, 1930(1930-12-25) (93 տարեկան)
ԾննդավայրNakhon Ratchasima, Թաիլանդ
Մասնագիտությունգրող
Լեզութայերեն
Քաղաքացիություն Թաիլանդ
ԿրթությունThammasat University? և Չուլալոնգքորնի համալսարան
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Քամսինգ Սրինաուկը ծնվել է 1930 թվականի դեկտեմբերի 25-ին Բուա Յայ թաղամասում (թաի.՝ บัวใหญ่), Թաիլանդի հյուսիսարևելյան Նախոնռաչասիմա նահանգում[4]։ Քամսինգը ընտանիքի վեցերորդ երեխան էր։ Քամսինգի ծնողները՝ Սուայը և Խամ Սրինաուկը ֆերմերներ էին[5]։ Քամսինգի մանկությունն անցել է գյուղական վայրերում։ Սիրելի զբաղմունքը ընթերցանությունն էր, որի հանդեպ սերը տղայի մեջ սերմանել էր նրա հորեղբայրը (վանական)։

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Չուլալոնգկորնի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ և միաժամանակ՝ Բանգկոկի Տամմասաթ համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ։ Չկարողանալով իրեն կերակրել՝ Քամսինգը ապրում էր Բանգկոկի բուդդայական տաճարում, աշխատում էր որպես լրագրող, մինչև որ հիվանդանում է և ստիպված է լինում թողնել ուսումը[6]։ Ուսումը թողնելուց հետո աշխատել է որպես լրագրող, տպագրվել է տեղի թերթերում։ Որպես լրագրող աշխատելով՝ Քամսինգը հոդվածներ էր գրում քաղաքական թեմաներով։ Քամսինգը կարծում էր, որ լրագրությունը կարող է օգնել «կատարելագործել» Թաիլանդի հասարակությունը։ Թերթերն ու ամսագրերը Քամսինգի համար դուռ էին դեպի Բանգկոկի գրական աշխարհ։ Ավելի ուշ Քամսինգը հեռացել է Բանգկոկից, աշխատանքի անցել Թաիլանդի հյուսիսում գտնվող պետական անտառային ծառայությունում։

Քամսինգն ուներ սեփական ֆերմա Պակ Չոնգում (Կորատ), որտեղ գրողը զբաղվում էր եգիպտացորենի, բամբակի, կաթի մշակությամբ։ Ավելի ուշ գյուղում նրա «ապաստարանը» դառնում է երիտասարդ գրողների հանդիպման վայր, ովքեր գալիս էին Քամսինգի մոտ՝ փորձ ձեռք բերելու։

1953 թվականից մինչև 1956 թվականն աշխատել է որպես անտառապահ։ Վերադառնալով Բանգկոկ՝ Քամսինգը աշխատել է որպես կարի մեքենաների վաճառող, այնուհետև հիմնել է իր սեփական հրատարակչությունը, որը կոչվում է Կվիան Թհոնգ։

1957 թվականին Քամսինգը սկսել է գրել և հրատարակել իր պատմվածքները Պիամիտ թերթում (թաի.՝ ปิยะมิตร) (Սիրելի ընկեր)։ Քամսինգի հրատարակած մյուս ստեղծագործություններն էին՝ Չիվիտ, Սանգհոմսաթ Պերինատ, Խուան Չայ և Չատուրատ[7]։

1959 թվականին Քամսինգը մի քանի պատմվածք է հրապարակել «Սիրելի ընկեր» թերթում (թաի․՝ ՝ิิยะ มิตร)։ Քամսինգի պատմությունները տպագրվել են այլ թայերեն թերթերում և ամսագրերում (Chiwit, Sangkhomsat Parithat, Khun Chai and Chathurat)։ Իր պատմություններում գրողը նկարագրում է գյուղի աշխատողների դժվարին կյանքը։ Բազմաթիվ հրապարակումներ կապված են եղել 1955-1958 թվականներին գրաքննության թուլացման հետ։

1960-ական թվականներին Քամսինգն աշխատել է ԱՄՆ-ում, որտեղ հրատարակչություններից մեկից ստացել է «Կյանքի ժամանակը» դրամաշնորհը։ 1967-1968 թվականներին գրողն անցկացրել Է ԱՄՆ-ում։ Վերադառնալով Թաիլանդ՝ Քամսինգն այցելել է Ֆրանսիա, Գերմանիա, Իսրայել և Կոտ դ'Իվուար, որտեղ ուսումնասիրել է այդ երկրների գրականությունը, համալսարաններում դասախոսություններ է կարդացել ժամանակակից թայերեն գրականության վերաբերյալ։ Թաիլանդ վերադառնալուց հետո Քամսինգը, Սուկաթա Սավացու առաջարկությամբ, մասնակցել է Sǎŋkhommasàat Pàríthát շարժմանը (թաի․՝ สังคมาาสตริริทันน์)։ Այս պահին Քամսինգը հոդվածներ էր գրում Թաիլանդի գյուղական վայրերում սոցիալական անարդարության մասին։

1970 թվականին Քամսինգն ամուսնացել է։ Քամսինգի և Պաուկի ընտանիքում ծնվել է երեք դուստր։ 1973 թվականին Քամսինգը միացել է Թաիլանդի Սոցիալիստական կուսակցությանը և ընտրվել է կուսակցության փոխնախագահ։ Ֆերմա ունենալով՝ Քամսինգը վաճառել է կովերի մի մասը՝ Թաիլանդի խորհրդարանական կուսակցության ընտրությունների քարոզարշավը ֆինանսավորելու համար։ 1975 թվականին կրթության նախարարությունում զբաղվել է դպրոցական կրթության զարգացմամբ։

1976 թվականի հոկտեմբերի 6-ին Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում տեղի է ունեցել սպանդ Թամմասաթ համալսարանում։ Այս իրադարձություններից հետո Քամսինգը ընտանիքի հետ փախնում է Լաոս։ Նրա ստեղծագործություններն արգելվել են Թաիլանդում։ 1977 թվականին ընտանիքի հետ մեկնել է Շվեդիա։ Շվեդիայում Քամսինգը դարձել է շվեդական գրողների ասոցիացիայի անդամ, սկսել է գրել իր առաջին վեպը՝ Mɛɛw  (Կատուներ․ թաի․՝ i : แมว)։ Վեպը լույս է տեսել 1983 թվականին՝ Քամինգի Բանգկոկ վերադառնալուց հետո։ 1970-ականների վերջին գրողը դասախոսական շրջագայության է մեկնել ԱՄՆ քաղաքներ, իսկ 1981 թվականին երկրում հայտարարված ամնիստիայից հետո վերադարձել է Բանգկոկ։

2011 թվականի մայիսին Քամսինգը, այլ 358 հասարակական գործիչների հետ միասին, հանդես է եկել Թաիլանդի քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի վերանայման օգտին և ստորագրել է «Գաղտնի գրելու մանիֆեստը»։ Թաիլանդի քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածը վերաբերում է պետական հանցագործությունների բաժնին։ Այն պատասխանատվության է ենթարկում թագավորին կամ թագավորական ընտանիքի անդամներին բանավոր կամ գրավոր վիրավորելու համար։ Վիրավորանքի համար ազատազրկման ժամկետը մինչև 15 տարի է[8]։ Սակայն միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները այդ հոդվածով դատապարտված մարդկանց խղճի բանտարկյալներ են համարում, իսկ բուն հոդվածը՝ քաղաքական։

Կոչումներ խմբագրել

1992 թվականին Թաիլանդի արվեստում ունեցած բացառիկ ավանդի համար Քամսինգ Սրինաուկին շնորհվել է գրականության բնագավառում «Ազգային նկարիչ» կոչում[2] (Ազգային նկարիչները Թաիլանդում ստանում են ամսական աշխատավարձ՝ 12,000 բահտ, բժշկական արտոնություններ և այլն)։

Ստեղծագործություններ խմբագրել

Գրողի հայտնի գործերից են երգիծական պատմվածքները, որոնք հրատարակվել են 1958 թվականին Fáa Bɔ Kân ժողովածուում (թաի.՝ ՝้้าบ่กั้น) (Երկինք առանց արգելքի), 2001 թվականին՝ քաղաքական գործիչների և այլ պատմվածքներ ժողովածուում[9]։ Քամսինգը պատմվածքների վերջին ժողովածուն նվիրել է մորը։

Քամսինգ Սրինաուկը պատմվածքների, էսսեների և վեպերի հեղինակ է՝

  • Լողափի արջ (թաի.՝ กระเตงลูกเลียบขั้วโลก ),
  • Պատեր (պատմվածքներ և էսսեներ) (թաի.՝ กำแพง),
  • Քամու պատ (թաի.՝ กำแพงลม),
  • Ժողովրդական հեքիաթներ «Քամիներ» (կարճ պատմվածքներ) (թաի.՝ นิทานชาวบ้าน - ลมแล้ง),
  • Կապույտ բար (պատմվածք) (թաի.՝ ฟ้าบ่กั้น),
  • Ես կորցրել եմ ատամներս (պատմվածք),
  • Ոսկե ոտանի գորտեր (պատմվածք),
  • Կատուներ (ռոման) (թաի.՝ แมว),
  • Արգելված օրակարգ. անհանդուրժողականություն և անհնազանդություն Մերձավոր Արևելքում[10]։

Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, շվեդերեն, դանիերեն, հոլանդերեն, ճապոներեն, սինհալերեն, մալայերեն, գերմաներեն և ֆրանսերեն։ 1973-1976 թվականներին նրա պատմությունները Թաիլանդում ընդգրկվել են դպրոցական ծրագրում[11]։

Գրականություն խմբագրել

  • Homkham...Lao Khamhom: Retrospective on the fifth printing of Fa Bo Kan and its influence on Thai literature, Arts, Humanities, Social Sciences at Maha SaraKham University, December 14–15, 1994, p. 6.
  • Platt M. Dictionary of Literary Biography, Vol. 348: Southeast Asian Writers. — New York: Gale Cengage Learning, 2009.
  • Куликов А. В. Таиланд: очерк политической истории Новейшего времени. — Москва: ИГУМО и ИТ, 2011.
  • Современный Таиланд. Справочник. М., Главная редакция восточной литературы издательства "Наука", 1976.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Современный Таиланд. Справочник. Главная редакция восточной литературы. М., Изд. «Наука», 1976. с. 400
  2. 2,0 2,1 «กระทรวงวัฒนธรรม โดย กรมส่งเสริมวัฒนธรรม». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
  3. Anderson, Benedict R.O’G and Ruchira Mendiones editors, In The Mirror: Literature and Politics In Siam in the American Era, (Bangkok: Editions Duang Kamol, 1985), 291.
  4. Anderson, 291.
  5. Martin Platt, "Khamsing Srinawk (Lao Khamhom)" in Dictionary of Literary Biography, Vol. 348: Southeast Asian Writers (New York: Gale Cengage Learning, 2009)
  6. Nitaya Masavisut, ed. Thai P.E.N. Anthology: Short Stories and Poems of Social Consciousness (Bangkok: P.E.N. International-Thailand Center, 1984) p. 113
  7. More extensive publication history can be found in the 1979 Thai edition of his Fa Bo Kan.
  8. «Таиланд просит помочь с экстрадицией обвиняемых в оскорблении монархии». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  9. «Сборник рассказов "Политик и другие рассказы"». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  10. «Khamsing Srinawk». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  11. «'Ik verloor mijn tanden' – kort verhaal van Khamsing Srinawk». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.