Սրբուհի Գալյան (մայիսի 5, 1992(1992-05-05), Երևան, Հայաստան), հայ իրավագետ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (2019):

Սրբուհի Գալյան
Ծնվել էմայիսի 5, 1992(1992-05-05) (28 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունիրավագետ

ԿենսագրությունԽմբագրել

Սրբուհի Գալյանը ծնվել է 1992 թվականի մայիսի 5-ին, Երևանում: 2008-2012 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան, 2012-2014 թվականներին՝ նույն համալսարանի իրավագիտության ֆակուլտետը և ստացել մագիստրոսի աստիճան, 2014-2018 թվականներին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան[1]:

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

2012-2013 թվականներին «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերության իրավաբանական վարչությունում աշխատել է որպես փորձնակ, այնուհետև՝ նույն վարչության ծրագրային գործակալ: 2014-2017 թվականներին եղել է «Ռոդ Կուրտման Լեգալ» ՍՊԸ գործընկեր, 2015-2018 թվականներին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ: 2015 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում, 2016 թվականից ՀՀ արդարադատության ակադեմիայում դասընթացավար է: 2018-2019 թվականներին եղել է ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման և արտաքին կապերի բաժնի պետ: 2019 թվականի հուլիսի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ[1]:

Տիրապետում է hայերենին, անգլերենին, ռուսերենին: Անկուսակցական է:

ԸնտանիքԽմբագրել

Ամուսնացած է, ունի 1 դուստր

Գիտական գործունեությունԽմբագրել

Գիտական ուսումնասիրության ոլորտը՝ Մարդու իրավունքներ, կոռուպցիոն հանցագործություններ, խոշտանգում, մարդու դեմ ուղղված հանցագործություններ, պաշտոնեական հանցագործություններ, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվություն:

ԱնդամակցությունԽմբագրել

  • ՀՀ փաստաբանական պալատի անդամ, 2017

ԾանոթագրություններԽմբագրել