Ստիլիսկոպ ( անգլ.՝ steel — պողպատ և եբրայերեն՝ σχολέω‎— նայել, դիտել), սպեկտրային սարք, որը ծառայում է պողպատների և համաձուլվածքների քիմիական բաղադրության արագ որակական վերլուծություն կատարելու համար դրանց դիտման միջոցով։ Ստիլիսկոպում նյութի նմուշը գոլորշիանում է կայծային կամ աղեղային պարպման շնորհիվ, և առաջացող ճառագայթման սպեկտրը դիտում են մոնոքրոմատորի ետևում տեղակայված օկուլյարի միջով, որի սանդղակի վրա արված են առավել էական բաղադրիչներին (երկաթ, նիկել, կոբալտ, պղինձ և այլն) համապատասխանող բաժանումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 140 CC-BY-SA-icon-80x15.png