Ստեփան Միսքճյան

հայ բժիշկ

Սետփան Միսքճյան (1850/1852, Կոստանդնուպոլիս - 1915, օգոստոսի 5), հայ բժիշկ։

Սետփան Միսքճյան
Ծնվել է1850/1852
ԾննդավայրԿ.Պոլիս
Մահացել է1915, օգոստոսի 5
Մահվան վայրԱնկարա
Ազգությունհայ
ԿրթությունԿ. Պոլ­սի Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1850/1852 թվականին, Կոստանդնուպոլ­սում` հայ կա­թո­լիկ ընտա­նի­քում։ Դե­ղա­գործ Գրի­գոր Միսք­ճյա­նի եղ­բայրն է։ Նախ­նա­կան կրթու­թյունն ստա­ցել է Կ. Պոլ­սի Մի­ջա­գյուղ թա­ղա­մա­սի վար­ժա­րա­նում։ 1878 թվականին ավար­տել է Կ. Պոլ­սի Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­նը և բժշկի վկա­յա­կան ստա­ցել։ Մաս­նա­գի­տա­ցել է ման­կա­բար­ձու­թյան և վի­րա­բու­ժու­թյան գծով։ 1880-1889 թվականներին ման­կա­բարձ գի­նե­կո­լոգ, վի­րա­բույժ, գլխա­վոր բժշկի տե­ղա­կալ է աշ­խա­տել սուրբ Փրկիչ հայոց ազ­գա­յին հի­վան­դա­նո­ցում։ Բնակ­վել է Կ. Պոլ­սի Մի­ջա­գյուղ թա­ղա­մա­սում։ Եղել է Մի­ջա­գյու­ղի կա­թո­լիկ եկե­ղե­ցու թա­ղա­կան խորհր­դի ան­դամ։

Եղել է բժշկա­կան և կրթա­կան եռան­դուն գոր­ծիչ։ 1915 թվականի ապ­րի­լին, եղ­բոր` դեղագործ Գրիգորի հետ ձերբակալվել և բանտարկվել է Կ. Պոլսի կենտրոնական բանտում, ապա՝ աքսորվել Չանղըրը։ Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից 6-րդի վրա։ 1915 թվականի օգոստոսի 5-ին Կ. Պոլսի Օրթագյուղ թաղամասից նորից աքսորվել է։ Կոնիայից 2 ժամ հեռավորության վրա գտնվող վայրում, Ան­կա­րայի մոտ սրախողխող է արվել բժիշկ եղբոր՝ Գրիգորի հետ՝ 64 տարեկանում։ Օգոստոսի 5-ին ձերբակալվածների մեջ նրա անունը հիշատակել է Եր­վանդ Օտյա­նը։

1921 թվականի ընթացքում Կ. Պոլսի «Ճա­կա­տա­մարտ» թերթի մի քանի համարներում հարազատները հայտարարություններ են տպագրել նրան գտնելու հույսով, քանի որ նրանց համար անհայտ է եղել բժշկի ողբերգական ճակատագիրը։ Նրա անունը ընդգրկված է նաև Արշակ Ալպոյաճյանի 303 նահատակների անվանացանկում։

Գրականություն խմբագրել

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Կփնտրվին, «Ճա­կա­տա­մարտ», Կ. Պոլիս, 05-011921, ապա մայիս, հունիս, սեպտեմբեր, նոյեմբեր
  • Պալաքեան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Վիեննա, 1922։
  • Ազգային հիւանդանոցի մէջ պաշտօնավարած բժիշկները, Ընդարձակ տարեգիրք Ազգային հիւանդանոցի, Իսթանպուլ, 1939։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Շամտանճեան Մ., Հայ մտքին հարկը Եղեռնին, Անթիլիաս, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Պալաքյան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Երևան, 1991։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • Ավագյան Կարինե, Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի, Երևան, 2002։
  • Ավագեան Կարինէ, «Չան­ղը­րըի 1915 թ. ապ­րի­լի 11, Յի­շա­տակ»… Թանգարանային ցուցանմոյշը, «Հան­դէս Ամ­սօ­րե­այ», 2008, հ. 1-12
  • Միրդանօղլու Զաքարիա, Կփնտրվին, «Ակոս», Ստամբուլ, 23-04-2010

Աղբյուրներ խմբագրել

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։