Ստեփաննոս երեց, Ստեփանոս քահանա Տերտերյան (1746, գյուղ Հազարջրիբ (Իրանի Սպահանի նահանգի Փերիա գավառում) - 1813, գյուղ Հազարջրիբ), հայ պատմագիր։

Ստեփաննոս Երեց
Դիմանկար
Ծնվել է1746
Մահացել է1813

Կրթվել է Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքում, ձեռնադրվել քահանա, կարգվել Փերիայի հայ գաղութի հոգևոր գործակալ։ Հայտնի է իր «Հանգիտագիրք» ձեռագիր մատյանով (գրվել է 1787—1789 թվականներին), որտեղ շարադրել է 1665—1789 թվականների Իրանի և հայ գաղութի (մասնավորապես՝ Փերիայի, Նոր Ջուղայի, Բուրվարի և այլ շրջանների) պատմությունը։ Ստեփանոս երեցը թողել է նաև հանելուկներ, կրոնական, խրատական և այլ բնույթի բանաստեղծություններ, արձակ գործեր։ Նրա ձեռագրերը պահպանվում են Նոր Ջուղայի Ամենափրկչյան վանքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 134