Ստերջություն, ամլություն, չբերություն, անպտուղամուսնություն, հասուն օրգանիզմի սերունդ տալու աննդունակությունը։ Ստերջություն մարդ ու անպտուղ է համարվում այնամուսնությունը, որի դեպքում ամուսնական կյանքի 2—3 տարում, առանց հակաբեզմնավորիչ միջոցների օգտագործման, հղիություն տեղի չի ունենում։ Ստերջությունյան պատճառների 60%֊ը կնոջ, 40%֊ը տղամարդկանց օրգանիզմում առաջացած ախտաբանական փոփոխություններն են։

Ստերջության պատճառները
Բեղմնավորման պահը

Տարբերում են բացարձակ Ստերջություն, երբ կնոջ կամ տղամարդու օրգանիզմում ախտաբանական պրոցեսները խորն են, անդարձելի, և հարաբերական Ստերջություն, երբ պատճառները հնարավոր է վերացել։ Կանանց Ստերջություն լինում է առաջնային, երբ կինը ոչ մի հղիություն չի ունեցել և երկրորդային՝ Ստերջությունի հայտ է եկել ծննդաբերությունից կամ աբորտից հետո։ Կնոջ Ստերջությունյան հիմնական պատճառները սեռական օրգանների անատոմիական (առավել հաճախ՝ արգանդաՓողերի կպումներ առաջացնող բորբոքային հիվանդությունները) և ֆունկցիոնալ (ձվարանների, վահանագեղձի, հիպոֆիզի և ներզատիչ այլ գեղձերի հիվանդությունների ու զարգացման արատների հետեանքով առաջացած նյարդահումորալ խանգարումները) փոփոխություններն են։

Կարեոր է նաե հոգեկան տարբեր գործոնների ազդեցությունը, որը կարող է հանգեցնել ձվազատման խանգարումների և արգանդափողերի սպազմի։ Տղամարդու Ստերջությունյան հիմնական պատճառը սերմի ոչ լիարժեքությունն է, որն առաջանում է սերմնագոյացման (սպերմատոգենեզի) խանգարումների կամ սերմնատար ուղիների փոփոխությունների հետեանքով։ Հազվադեպ լինում է սեռական անկարության և զարգացման արատների դեպքում։ Ստերջության ախտորոշման համար կինը և տղամարդը պետք է ենթարկվեն բժշկի մանրակրկիտ հետազոտության, այդ նպատակով կանանց կոնսուլտացիաներում գործում են ստերջության, ամուսնության և ընտանիքի հարցերը կարգավորող հատուկ կաբինետներ։

Բուժումը պատճառի վերացում, ներծծող, դեղորայքային, հորմոնային և ֆիզիոթերապետիկ պրոցեդուրներ։ Կպումային պրոցեսների առկայության և արգանդափողերի անանցանելիության դեպքում, երբ 3—4 տարվա պահպանողական բուժումն անարդյունավետ է, վիրապատություն։