Ստեղնային հաշվողական մեքենա

Ստեղնային հաշվողական մեքենա, թվանշանային հաշվողական մեքենա (ԹՀՄ), որում մշակվող ինֆորմացիայի ներմուծումը և կառավարումը յուրաքանչյուր գործողության համար կատարվում է ձեռքով՝ ստեղների կամ լծակների միջոցով։ Ստեղնային հաշվողական մեքենաները հաշվառման մեքենայացման և հաշվողական աշխատանքների առավել տարածված ժամանակակից տեխնիկայի միջոցներն են և նախատեսված են ոչ մեծ ինժեներա-տեխնիկական և մաթեմաթիկական հաշվարկների, ինչպես նաև տնտեսական, վիճակագրական և հաշվապահական աշխատանքների համար։

Տեսակներ խմբագրել

Բաժանվում են 3 խմբի. հաշվողական, գումարող և աղյուսակային։ Ստեղնային հաշվողական մեքենաներ են նաև թվաբանական բոլոր 4 գործողություններ (առավելապես բազմապատկում և բաժանում) կատարող մեքենաները։ Նայած հաշվողական պրոցեսի ավտոմատացման աստիճանին, ստեղնային հաշվողական մեքենաները լինում են․ պարզագույն կամ ոչ ավտոմատ (բոլոր գործողությունները կատարվում են ձեռքով), կիսաավտոմատ (հանդերձված են հաղորդակով և կատարում են միայն մեկ գործողություն՝ բաժանում), ավտոմատ (ձեռքով կատարվում է նախնական տվյալների ընտրումը և մեքենայի գործարկումը)։ Ավտոմատ ստեղնային համակարգի մեքենաներից հատկապես աչքի են ընկնում ռելեային և Էլեկտրոնային մեքենաները, որոնք համարյա չունեն մեխանիկական կինեմատիկ շղթաներ (օղակներ) և օժտված են ստեղնային հաշվողական մեքենաներ՝ ա․ «Ասկոտա-110», բ․ «Զոեմտրոն-220 (ԴԴՀ) արագագործության, տվյալների մուտքի 1 ելքի» կատարվող գործողությունների մի շարք նոր հնարավորություններով։ Ստեղնային հաշվողական մեքենաները տարբերվում են հաշվիչների քանակով, գործողության պարբերականությամբ, ագրեգատավորման հատկանիշներով, հաղորդակի բնույթով և այլն։ Բոլոր ստեղնային հաշվողական մեքենաներում հիմնական մասը հաշվիչն է, որը ներմուծված թվերը գումարում է ըստ կարգերի և մի կարգում ստացված տասնավորի փոխարեն հաջորդ՝ ավելի բարձր կարգ է փոխանցում մեկ միավոր։ Նախնական տվյալները և գործողության տեսակը մեքենա է մուտք արվում համապատասխան ստեղնը սեղմելով։ Ըստ մուտքի սարքի տարբերում են միակարգ (տասը ստեղնով, լծակով) և բազմակարգ (բազմալծակ և բազմաստեղն) ստեղնային հաշվողական մեքենաներ։ Լայն տարածում են ստանում հաշվաստեղնային մեքենաները, որոնք կառուցված են միկրոպրոցեսորների, միջին և բարձր ինտեգրման միկրոսխեմաներով։ Առավել կատարյալ ստեղնային հաշվողական մեքենաներում ինֆորմացիայի մուտքը և ելքը կատարվում է ծակոտաքարտերով և ծակոտաժապավեններով։ Էլեկտրոնային հաշվողական մեքենաների հանգույցների և տարրերի կիրառումը ոչ միայն փոփոխել է ստեղնային հաշվողական մեքենաների կառուցվածքը, այլն նպաստել դրանց շահագործման նոր հնարավորությունների ստեղծմանը և ընդլայնմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 118