Բագրատ Ստաֆֆի

հայ արձակագիր
(Վերահղված է Ստաֆֆիից)

Բագրատ Ստաֆֆի (Բագրատ Հմայակի Մելքոնյան, 1913 - 1951, դեկտեմբերի 17), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից: Ստաֆֆի գրական անունն ընտրել է Րաֆֆի անվան նմանությամբ։

Բագրատ Ստաֆֆի
Ծնվել է1913
Ծննդավայրգ.Մավրակ, (Կարսի մարզ)
Վախճանվել էդեկտեմբերի 17, 1951(1951-12-17)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿուսակցությունԽՄԿԿ
Բագրատ Ստաֆֆի Վիքիդարանում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1913 թվականին, Կարսի մարզի Մավրակ գյուղում։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից և մեծացել մանկատներում։ 1931 թվականին եղել է «Բանվոր գրող» ամսագրի (Լենինական) խմբագիրը։ 1932 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական տեխնիկումը, 1935 թվականին՝ Մոսկվայի պատմության և գրականության ինստիտուտը։ Երկար տարիներ աշխատել է Լենինականի և Կիրովականի թերթերի, «Սովետական Հայաստան» օրաթերթի և «Սովետական Հայաստան» ամսագրի խմբագրությունում։ Մահացել է Երևանում[1]:

Երկերի մատենագիտությունԽմբագրել

  • Կանաչ քաղաք (պատմվածքներ), Երևան, Պետհրատ, 1932, 58 էջ։
  • Նովելներ, Երևան, Պետհրատ, 1938, 56 էջ։
  • Վիեննական անտառի հեքիաթները (նովելներ), Երևան, Հայպետհրատ, 1946, 109 էջ։
  • Արևաշող հովիտ (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1947, 163 էջ։
  • Ստեփան Շահումյան (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1947, 390 էջ։
  • Փորձություն (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1950, 348 էջ։
  • Նովելներ և վիպակներ, Երևան, Հայպետհրատ, 1954, 288 էջ։
  • Նովելներ և վիպակներ, Երևան, Հայպետհրատ, 1957, 291 էջ։
  • Ստեփան Շահումյան (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1960, 404 էջ։

ԳրականությունԽմբագրել

  • Սուրեն Աղաբաբյան, Անհաջող գիրք (գրախոսություն Ստաֆֆիի «Արևաշող հովիտ» գրքի մասին): «Գրական թերթ», 1948, № 5:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 517