«Ստախոս, ստախոս» (անգլ.՝ Liar Liar), ռեժիսոր Թոմ Շեդյակի ֆիլմը։

Ստախոս, ստախոս
անգլ.՝ Liar Liar
Երկիր ԱՄՆ
Ժանրֆենթեզի կինոկատակերգություն և փորձնական ֆիլմ
Թվականմայիսի 29, 1997[1] և 1997
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹոմ Շադյաք[2][3][4][…]
ՊրոդյուսերԲրայան Գրեյզեր
ԴերակատարներՋիմ Քերրի[3][5][4][…], Մորա Տիրնի[3][5][4][…], Ջենիֆեր Թիլի[5][4][6][…], Սվուսի Քերց[5][4][6][…], Amanda Donohoe?[5][4][7][…], Jason Bernard?[5], Mitchell Ryan?[5][8], Justin Cooper?[3][5][7][…], Քերի Էլվես[5][4][7][…], Էնն Հեյնի[5][4][7][…], Christopher Mayer?[5], Eric Pierpoint?[5][4], Չերի Օթերի[5][4][8], Դոն Քիֆեր[5][4], Jarrad Paul?[5][4][8], Krista Allen?[5][4][8], Սառա Փեքսթոն[5][4][8], Մարիեն Մյուլլերլեյլ[8] և Ben Lemon?
ՕպերատորՌասել Բոյդ
ԵրաժշտությունՋոն Դեբնի
ՄոնտաժԴոն Ցիմերման
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրԿալիֆոռնիա
ԿինոընկերությունImagine Entertainment
Տևողություն83 րոպե
Շահույթ302 700 000 $[9]

Սյուժե խմբագրել

Իրավաբան Ֆլեթչեր Ռիդը ստում է բոլորին, ամենուր և միշտ։ Դա նրա «պարտականությունն» է․ ստել հաճախորդներին, ղեկավարությանը, գործընկերներին և նույնիսկ իր հարազատներին։ Նրա որդին՝ Մաքսը, տառապում է հոր «մոռացկոտությունից», որը միշտ ինչ-որ արդարացումներ է գտնում՝ որդուն չհանդիպելու համար։ Եվ ոչ միայն որդուն է խաբում, այլև նրա մորը ևս։ Եվ ահա իր ծննդյան օրը Մաքսը երազանք է պահում, որ իր հայրը մի օր այլևս չստի։ Այստեղ և ամեն ինչ սկսվում է։ Երբ շուտով Ռիդը հասկանում է, որ այդ ամենը կատարվում է որդու երազանքի պատճառով, գնում է նրա մոտ և փորձում նրա երազանքը չեղյալ համարել։ Ճշմարտությունն ասել չի ցանկանում, սակայն ստիպված է լինում, շուրթերը նրան չեն ենթարկվում, ամեն մի բառ, առանց իր կամքի, դուրս է թռչում բերանից․․․ Ընդամենը մեկ օրում Ռիդի ողջ կյանքը ավերվում է, ավելին՝ նախկին կինը որոշում է Մաքսին վերցնել և տանել այլ քաղաք, քանզի գտնում է, որ որդին, միևնույնն է, հորը հարկավոր չէ…

Դերակազմ խմբագրել

Պարգևներ խմբագրել

  • Ոսկե գլոբուս, 1998. «Տղամարդու լավագույն դեր» (կատակերգություն և մյուզիքլ) անվանակարգ - Ջիմ Քերրի
  • «MTV» հեռուստաընկերության մրցանակ, 1998. «Լավագույն կատակերգական դեր» հաղթող - Ջիմ Քերրի

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ֆիլմի բյուջեի կեսը Ջիմ Քերրիի աշխատավարձն է (20 000 000 դոլլար)։
  • Քերրի փոխարեն Ֆլեթչեր Ռիդի դերը պիտի խաղար Սթիվ Մարտինը, որը, սակայն, հրաժարվել էր դերից զբաղվածության պատճառով։
  • Երբ Քերրին ինքն իրեն է խփում, ֆիլմի հնչյունները հատուկ կերպով պատրաստած չեն, այլ դրանք իսկապես այն ձայներն են, որ լսվում է, երբ Քերրին գլուխը խփոմ է պատերով և այլ առարկաներով։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել