Սպիրտաչափ, ջրային լուծույթում էթիլսպիրտի պարունակությունը չափող գործիք։ Ստատիկ խտաչափ է՝ աերոմետր։ Աշխատանքը հիմնված է Արքիմեդի օրենքի վրա։ Չափում է լուծույթի խտությունը, որը կախված է սպիրտի պարունակությունից։ Սանդղակը ցույց է տալիս սպիրտի ծավալային (կամ կշռային) պարունակությունը տոկոսներով։

Սպիրտաչափը գարեջրի ալկոհոլի պարունակությունը չափելիս


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 80