«Սպիտակ ձին» (ռուս.՝ «Белая лошадь»), սև-սպիտակ կարճամետրաժ ֆիլմ, ռեժիսոր Բարաս Խալզանովի դիպլոմային աշխատանքը, որ նկարահանվել է նրա սցենարով Սվերդլովսկի կինոստուդիայում 1966 թվականին[1]։

Picto infobox cinema.png
Սպիտակ ձին
ռուս.՝ Белая лошадь
ԵրկիրFlag of the Soviet Union (1923-1955).svg ԽՍՀՄ
Ժանրդրամա և դրամա
Թվական1966
Լեզուռուսերեն
ՌեժիսորԲարաս Խալզանով
Սցենարի հեղինակԲարաս Խալզանով
ԵրաժշտությունBaudordzhi Yampilov?
ԿինոընկերությունՍվերդլովյան կինոընկերություն
Տևողություն21 րոպե

Ֆիլմը մասնակցել է Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների I միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրին Տաշքենդում 1968 թվականի աշնանը և արժանացել մեդալի։

ՍյուժեԽմբագրել

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ բուրյաթական հեռավոր բնակավայրում բանակային կապիտանն անցկացնում է ռազմաճակատի կարիքների համար պիտանի ձիերի բռնագրավում։ Նա լիովին գոհ է իր ստացած դերից, բայց խնդրի կարևորությունը հաղթում է գյուղատնտեսական աշխատանքներում իրենց օգնող իրենց վերջին կենդանիներին ցավով հանձնող մարդկանց հանդեպ խղճահարությանը։ Գյուղացիներից ոմանք հրաժարվում են տալ իրենց ձիերին։ Որպես նրանց հանդիմանություն՝ հեռավոր արոտավայրից մի ծերունի բերում է իր գեղեցիկ, սպիտակ ձիուն՝ ցանկանալով այդ կամավոր զոհաբերության շնորհիվ գոնե մի ակնթարթով մոտեցնել հաղթանակը։

ԴերերումԽմբագրել

  • Ցեդեն Դամդինով – ծերունի
  • Ցինդեմա Գոնչիկովա – պառավ
  • Բույանտո Այուշին – կապիտան
  • Բուդա Վամպիլով – էպիզոդ
  • Մ. Գունտուպով – էպիզոդ
  • Ս. Կորմուշկինա – բուժքույր
  • Բարաս Խալզանով – էպիզոդ

Նկարահանող խումբԽմբագրել

  • Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Բարաս Խալզանով
  • Օպերատոր՝ Իվան Արտյուխով
  • Կոմպոզիտոր՝ Բաու Յամպիլով
  • Նկարիչ՝ Վլադիսլավ Ռաստորգուև

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Սպիտակ ձին» ֆիլմը kino-teatr.ru կայքում

Արտաքին հղումներԽմբագրել