Սպիտակաձյունիկ 2։ Եվ ապրեցին նրանք երջանիկ
Սպիտակաձյունիկ 2։ Եվ ապրեցին նրանք երջանիկ (անգլ.՝ Happily Ever Afte), լիամետրաժ անիմացիոն ֆիլմ, որը ստեղծվել է 1988 թվականին «Filmation» ընկերության կողմից, կինոթատրոններում է հայտնվել հինգ տարի անց: Պատմությունը հանդիսանում է «Սպիտակաձյունիկ» հեքիաթի ոչ պաշտոնական շարունակությունը: Սպիտակաձյունիկի և արքայազնի սիրո հետ միասին ֆիլմում բոլոր կերպարները յուրահատուկ են:
Սպիտակաձյունիկ 2։ Եվ ապրեցին նրանք երջանիկ անգլ.՝ Happily Ever After | |
---|---|
Տեսակ | լիամետրաժ մուլտֆիլմ |
Ժանր | երաժշտական ֆիլմ և ֆենթեզի ֆիլմ |
Ռեժիսոր | John Howley? |
Սցենարիստ | Martha Moran? և Robby London? |
Հնչյունավորում | Այրին Կարա, Էդ Ասներ, Carol Channing?, Դոմ Դելուիզ, Phyllis Diller?, Michael Horton?, Ժա Ժա Գաբոր, Linda Gary?, Jonathan Harris?, Sally Kellerman?, Մալքոլմ Մակդաուել, Թրեյսի Ուլման և Ֆրենկ Ուելկեր |
Պրոդյուսեր | Lou Scheimer? |
Երաժշտություն | Frank Becker? |
Խմբագիր | Joe Gall?, Rick Gehr? և Jeffrey C. Patch? |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Filmation? |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
Տևողություն | 75 րոպե |
Պրիկվել | Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները |
Թվական | հունիսի 20, 1990 և մայիսի 28, 1993[1] |
Շահույթ | 3 299 382 $[2] |
Սկզբում ընկերությունը պլան է մշակել ստեղծել direct-to-video սերիաների սիքվելները հայտնի դիսնեյի նկարների վրա, սակայն միայն այս ֆիլմը և «Պինոկիոն և Խավարի կայսրն» ավարտվել էին:
Պատկերը հայտնվեց նույն ամռանը, երբ «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմի ցուցադրությունը սկսվեց[3]: Հետագայում 20th Century Fox-ը ձեռք բերեց իրավունք այս ֆիլմի, ինչպես նաև «Պինոկիոն և խավարի կայսրն» և շատ այլ ֆիլմերի համար:
ՍյուժեԽմբագրել
Դաժան խորթ մոր՝ թագուհու մահից հետո, Սպիտակաձյունիկը ապրում էր արքայազնի հետ առանց որևէ վտանգների, բայց նրա երջանկությունը կարծես թե ավարտվելու է: Թագուհու չար եղբայրը՝ լորդ Մալիսը, ժամանում է թագավորություն, որտեղ սիրով և համերաշխությամբ ապրում է արքայադուստրը իր սիրեցյալի հետ: Մալիսի նպատակն էր վրեժ լուծել քրոջ մահվան համար, քանի որ նա վստահ էր, որ քույրը մահացել է Սպիտակաձյունիկի և նրա փեսացուի պատճառով: Պարբերաբար փորձելով ստանալ Սպիտակաձյունիկին, Մալիսը օգտագործում է իր կախարդությունը, հարձակվում է արքայազնի վրա, իսկ Սպիտակաձյունիկը գնում է յոթ թզուկների տնակ, որտեղ նրան նախկինում օգնել էին: Հասնելով նրանց տնակ նա բացահայտում է, որ թզուկները տեղափոխվել են նոր հանքավայր, և ծանոթանում է նրանց զարմուհի թզուկների հետ: Նա իմանում է, որ նրանցից յուրաքանչյուրը համապատասխանում է բնության որոշակի ուժին, ինչպես նաև Սպիտակաձյունիկը տեսնում է ամենակրտսեր շանթարձակ թզուկին, որն առայժմ չի կարողանում կառավարել իր ուժերը, և հաճախ սխալներ է գործում: Զարմուհի թզուկները խորհուրդ են տալիս դիմել Մայր բնությանը և նրանից խորհուրդ խնդրել: Նրանք միասին գնում են Մայր բնության մոտ, իսկ նրանց շարժմանը հետևում են բուն և թռչող մուկը, որոնց նպատակն էր նրանց վնաս հասցնել: Բայց այստեղ է գալիս Մալիսը, տեղեկացնելով, որ արքայազնն իր մոտ գերի է: Սպիտակաձյունիկը որոշում է գնալ նրա մոտ՝ ամրոց: Ճակատագրի բերումով Սպիտակաձյունիկը և նրա ուղեկցորդուհիները դուրս են գալիս շքեղ, հազարավոր բույսերի բուրմուքով, առավոտյան թարմությամբ առկայծող, դեպի երևակայությունը ցնցող մարգագետին: Նրանք անցնում են այդ մարգագետինը և գնում առաջ: Մայր բնությունը կանխատեսում է վտանգավոր ճանապարհ և թզուկներին ուղղարկում է նրա հետ: Իր նոր ընկերների հետ միասին նա փորձում է գտնել արքայազնին, և պաշտպանել Մալիսից: Ճանապարին նրանց սպասվում է բազմաթիվ վտանգներ, իսկ ճանապարհին նրանց օգնում է «մռայլ մարդուկը», որը թաքցնում էր իր դեմքը:
Սպիտակաձյունիկը համակրանք է զգում նրա նկատմամբ, բայց նա փախչում է: Դրանից հետո Սպիտակաձյունիկին առևանգում են և նա ուշքի է գալիս ամրոցում: Նա այնտեղ հանդիպում է իր արքայազնին, և վերջինս ոչինչ չբացատրելով նրան տանում է գաղտնի մուտքով, այդ ընթացքում թզուկները հասնում են ամրոց: Ի վերջո նրանք հայտնվում են գլխավոր դահլիճում և գտնում են գաղտնի մուտքը:
Նրան, ում Սպիտակաձյունիկը ընդունել էր որպես արքայազն, իրականում Մալիսն էր, իսկ նա վախեցած նայելով շուրջբոլորը բացահայտում է, որ գտնվում է ամրոցի տանիքի արձանների պատկերասրահում: Հասկանալով, որ ոճրագործը իր վերարկույի օգնությամբ մտադիր է նրան դարձնել արձան, Սպիտակաձյունիկը փորձում է փախչել, նրան քաջաբար պաշտպանում է «մարդուկը», սակայն կախարդը վառում է նրան իր հայացքով: Այստեղ են հասնում թզուկները, բայց առաջացած ծեծկռտուքի մեջ նրանք պարտություն են կրում, և վերածվում են քարի, սակայն Մալիսը չի նկատում թաքնված շանթարձակին, որը բռունցքի մեջ ուժ հավաքելով ընդունում է միակ ճիշտ որոշումը և կայծակով հարձակվում է սրիկայի վրա, որը հնարավորություն է տալիս Սպիտակաձյունիկին նրան ծածկել իր սեփական վերարկույով: Այսպիսով նա հավերժ վերածվում է վիշապի մարմնով և մարդկային գլխով քարե հրեշի: Թզուկները վերակենդանանում են, ամենուր տիրում է համընդհանուր ուրախություն և հայտնվում է Մայր բնությունը: Սակայն Սպիտակաձյունիկը դառը լալիս է իր պաշտպանի համար: Մայր բնությունը նրա արցունքներին Աստվածային ուժ է տալիս, և «մարդուկը» հարություն է առնում: Պարզվում է նա արքայազնն է, որը կյանքի գնով փրկեց իր սիրեցյալին: Շանթարձակը դարձավ հերոսուհի, առջևում հարսանիքն է, իսկ թագավորությունում կրկին խաղաղություն և ներդաշնակություն էր տիրում:
ՀերոսներԽմբագրել
- Սպիտակաձյունիկ (անգլ.՝ Snow White), մուլտֆիլմի գլխավոր հերոսուհին: Չար թագուհու մահից հետո նա ոչ մի բանի մասին չէր անհանգստանում, նա չէր էլ կարող պատկերացնել, որ իր երջանկությունը կարճ կտևի, և նրան կբաժանեն իր սիրելիից: Իր սիրեցյալին փրկելու համար աղջիկը ստիպված էր առանց իր թզուկ ընկերների հաղթահարել բազմաթիվ վտանգներ, որոնք հայտնվել էին նրաճանապարհին: Աղջիկը քիչ էր մնում լորդ Մալիսի զոհը դառնալ
- Արքայազն (անգլ.՝ The Prince), առևանգվել է լորդ մալիսի կողմից, և վերածվել «մութ մարդուկի», որին չգիտես ինչու սկզբում թզուկները ընդունել էին, որպես չարագործի ծառա, բայց իրականում դա այդպես չէր մարդուկը նաև օգնում էր Սպիտակաձյունիկին և նրա ընկերներին հաղթահարել ճանապարհի վտանգները: Ֆիլմի վերջում նա կախարդվեց:
- Յոթ թզուկներ (անգլ.՝ The Seven Dwarfelles), յոթ թզուկների զարմուհիները: Ողջ պատմության ընթացքում նրանք օգնել են Սպիտակաձյունիկին արքայազնի որոնման ժամանակ:
- Փնթի (անգլ.՝ Muddy), շատ է սիրում լողալ ցեխի մեջ, որը նյարդայնացնում է Լուսատտիկին, ինչի պատճառով երկուսն էլ հաճախ վիճում էին: Բնավորությամբ նա նման էր Գիտունիկին:
- Լուսատտիկ (անգլ.՝ Sunburn), պատասխանատու է արևի լույսի համար և ոչ միայն: Տարբերվում է ոչ միայն տաքարյունությամբ, այլ նաև ինքնասիրությամբ: Հաճախ վիճաբանում է Փնթիի հետ, իսկ երբեմն իր դժգոհությունն է հայտնում Շանթարձակին: երբ Լուսատտիկին շուրջն ամեն ինչ նյարդայնացնում է նա հաճախ բացականչում է «Ես ամբողջությամբ զայրույթից այրվում եմ»: Բնավորությամբ նման է Փնթփնթանին:
- Ծաղկիկ (անգլ.՝ Blossom), պատասխանատու է բուսական աշխարհի համար:
- Ջրային (անգլ.՝ Marina), հետևում է լճերի և գետերի մաքրության համար: Կարող է երկար ժամանակ գտնվել ջրի տակ:
- Գազանիկ (անգլ.՝ Critterina), պատասխանատու է կենդանական աշխարհի համար: Կարող է հասկանալ գազանների լեզուն:
- Լուսնյակ (անգլ.՝ Moonbeam), ակտիվ է գիշերը: Իսկ ցերեկը ինքն իրեն նման չէ (անընդհատ քնում է): Բնավորությամբ նման է Քնկոտին:
- Շանթարձակ (անգլ.՝ Thunderella), յոթ թզուկներից կրտսերը, որը տիրապետում է առավել հզոր ուժի՝ կարողանում է կառավարել եղանակը (կայծակներով): Սկզբում նա չէր կարողանում կառավարել իր ուժը, բայց վերջում կարողացավ հաղթահարել իր վախը, և դրսևորել իրեն որպես անձնվեր հերոսուհի. փրկեց Սպիտակաձյունիկին և օգնեց նրան հաղթել լորդ Չարագործին:
- Լորդ Մալիս (անգլ.՝ The Lord Maliss), մուլտֆիլմի գլխավոր հակառակորդը, չար թագուհու եղբայրը: Ունի հզոր կախարդական ուժ (որպեսզի կարողանա ավելի արագ հասնել համապատասխան վայր չարագործը վերածվում է վիշապի): Իմանալով այն մասին, որ քույրը մահացել է և որոշելով, որ նրա մահվան մեջ մեղավոր են Սպիտակաձյունիկը ու արքայազնը նա որոշում է վրեժ լուծել: Առևանգելով պատանուն նա կախարդում է նրան, իսկ ավելին ուշ առևանգում է նաև Սպիտակաձյունիկին: Վերածվելով արքայազնի նմանակի, սրիկան խաբեությամբ աղջկան բերում է ամրոցի տանիք և փորձում դարձնել արձան: Ֆիլմի վերջում պարտվում է և վերածվում քարե արձանի:
- Մայր բնություն (անգլ.՝ The Mother Nature), Երկրի վրա մարմնավորում է բնության ուժերը, ամեն մի թզուկի արարման նպատակով հատկացրել է բնության որոշակի ուժ: Բացահայտելով նրանց սխալները նա քիչ էր մնում զրկեր նրանց այդ ուժերից, եթե չլիներ Սպիտակաձյունիկի միջամտությունը, որը փորձում էր համոզել Մայր բնությանը, որ մեզանից ոչ ոք կատարյալ չէ: Այդ ժամանակ նա թզուկներին տվեց ևս մեկ հնարավորություն, ցույց տալ իրենց կարողությունները և արդյունքները արդարացրեցին իր սպասելիքները: Հենց Մայր բնությունը օգնեց Սպիտակաձյունիկին գտնել և փրկել իր սիրեցյալին հուշելով նրան ճակատագրի թագավորության ճանապարհը:
- Կախարդական հայելի (անգլ.՝ The Looking Glass), անսովոր հայելի, որը ցույց էր տալիս գործերի դրությունը, թագուհու մահից հետո անցել է նրա եղբորը՝ լոր Մալիսին: Հայելու օգնությամբ ոճրագործը հետևում էր Սպիտակաձյունիկին և փնտրում լավ միջոց նրա հետ հաշվեհարդար տեսնելու համար: Հրաժարվելով նոր տիրոջը ծառայություններ մատուցել, հայելին քիչ էր մնում վերածվեր բեկորների:
- Արևածաղիկ (անգլ.՝ The Sunflower), խոսող ծաղիկ, Մայր բնության այգիների բնակիչ: Հետևում է իր կատարած փորձերին:
- Հրեշներ (անգլ.՝ The Monsters), սյուժեում խաղում են միայն փոքր դեր: Բնակություն են հաստատել դատարկ ամրոցում, այնտեղ կազմակերպելով խրախճանքներ և գինարբուկներ: Երբ թզուկները ներխուժեցին այնտեղ փորձեցին կանգնեցնել նրանց, սակայն պարտվեցին: Ի վերջո Սպիտակաձյունիկին վախեցնելու համար բոլորը վերածվեցին քարե արձանների:
Հետաքրքիր փաստերԽմբագրել
Մուլտֆիլմը զգալիորեն տարբերվում է առաջին մասից: Դա պայմանավորված էր նրանով, որ «The Walt Disney» ընկերությունը դժգոհ էր «Filmation»-ի նախորդ «Պինոկիոն և Խավարի կայսրը» մուլտֆիլմի աշխատանքից, որը ստեղծվել էր որպես սիքվել «Պինոկիո» մուլտֆիլմի համար: Այս ամենից հետո «Filmation»-ը ստիպված էր խոստանալ «Disney»-ին, որ առաջին մուլտֆիլմում գտնվող բոլոր իրերն ու կերպարները այստեղ այլ կերպ են լինելու։ Վերջնական տարբերակում նույնիսկ փոխվեց մուլտֆիլմի բնօրինակ անունը՝ «Snow White in the Land of Doom»:
- Սպիտակաձյունիկը ուներ երկար մազեր (չնայած նրանք կարող էին աճել):
- Արքայազնը կարմիր մազերով է և կրում է այլ կոստյում (և ի՞նչ, միթե նա ունի միայն մեկ կոստյում)։
- Ամրոցը ավելի մռայլ է և բնակեցված է տարբեր հրեշներով:
- Հայելին զգալիորեն տարբերվում է առաջինից (որտեղ այն ներկայացված է դիմակի տեսքով):
ԴերերումԽմբագրել
- Կարա Այրան՝ Սպիտակաձյունիկ
- Միշել Հորտոն՝ Արքայազն
- Ֆիլիս Դիլեր՝ Մայր բնություն
- Մալքոլմ Մաքդաուել՝ լորդ Մալիս
- Քերոլ Չենինգ՝ Փնթի
- Դոմ Դելուիզ՝ Կախարդական հայելի
- Էդվարդ Ասներ՝ Ֆիլին
- Ժա Ժա Գաբոր՝ Ծաղիկ
- Լինդա Գարի՝ Գազանիկ, Լուսնյակ
- Սալի Քելերման՝ Լուսատտիկ
- Թրեյս Ուլման՝ Շանթարձակ
- Ջոնաթան Հարիս՝ Արևածաղիկ
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=happilyeverafter.htm
- ↑ http://boxofficemojo.com/movies/?id=happilyeverafter.htm
- ↑ Bates James (1993-05-17)։ «Someday the Film Will Come»։ Los Angeles Times։ Վերցված է 2012-05-29