Սպասող մարդու օրագիրը
Սպասող մարդու օրագիրը, իրանական ժամանակակից բանաստեղծությունների շարք։ Լույս է տեսել 2015 թվականին դիզայներ-նկարիչ Էդիկ Պողոսյանի թարգմանությամբ[2]։
Սպասող մարդու օրագիրը | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Էդիկ Պողոսյան |
Տեսակ | բանաստեղծությունների շարք |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Լեզու | հայերեն |
Էջեր | 372[1] |
Խմբագիր | Տաթեւ Չախեան |
Երկիր | ![]() |
Հրատարակման տարեթիվ | 2015 |
Թարգմանիչ | Էդիկ Պողոսյան |
ԳՄՍՀ | 9789939013 |
«Սպասող մարդու օրագիր» գրքում թարգմանաբար ներկայացված են Իրանի ժամանակակից հեղինակների թվով 365 կարճ բանաստեղծություն` տարվա յուրաքանչյուր օրվա համար մեկական։ Վաճառքի է հանվել գրքի միայն 365 օրինակ։
ՆկարագրությունԽմբագրել
Միջուկի դիզայնը մինիմալիստական է։ «Սպասող մարդու օրագիր» գրքում թարգմանաբար ներկայացված են Իրանի ժամանակակից հեղինակների թվով 365+1 (+1-ը նահանջ տարվա համար) կարճ բանաստեղծություն՝ տարվա յուրաքանչյուր օրվա համար մեկական։
Վաճառքի է հանվել գրքի միայն 365 օրինակ[3]։
2017 թվականին Իտալիայում գիրքը արժանացել է A' Design բրոնզե մրցանակին, գրաֆիկական և տեսողական հաղորդակցության դիզայնի բաժնում[2][4]։
ՀեղինակներԽմբագրել
Ստորև ներկայացված են Իրանի ժամանակակից հեղինակների անունները, որոնց բանաստեղծությունները թարգմանված են «Սպասող մարդու օրագիրը» գրքում․
- Ալիռեզա Ռոշան
- Գառուս Աբդոլմալեքյան
- Ղեյսառ Ամինփուռ
- Ալի Աբդոլռեզայի
- Շահին Մանսուռի Առանի
- Հոսեյն Փանահի
- Շահաբ Մողառաբին
- Ռեզա Քազեմի
- Ալիռեզա Աբբասի
- Ռեզա Վալիզադե
- Սառե Դասթառան
- Ռուզբեհ Սոհանի
- Աբբաս Մառուֆի
- Ալի Մասուդինիա
- Բիժան Ջալալի
- Մոհամմադռեզա Աբդոլմալեքյան
- Ռոյա Զառռին
- Սառա Մոհամմադի Առդեհալի
- Սեյեդ Մոհամմադ Մոռաքաբյան
- Փուռիա Ալամի
- Մոժգան Աբբասլու
- Շահռիյառ Բեհռուզ
- Աբբաս Սաֆֆառի
- Մանուչեհռ Աթաշի
- Մեյմանաթ Միռսադեղի
- Աբբաս Քիառոսթամի
- Ֆոռուղ Ֆառռոխզադ
- Ահմադ Շամլու
- Բիժան Էլահի
- Մինա Ասադի
- Մոհամմադալի Բահմանի
- Հոսեյն Մոնզավի
- Մոժգան Աբբասլու
- Սիռուս Նոզառի
- Բիգահ
- Շաֆիի Քադքանի
- Ռասուլ Յունան
- Ռեզա Բոռուսան
- Մեհդի Աշռաֆի
- Ֆախռի Բառզանդե
- Ալիռեզա Ռահեբ
- Շամս Լանգեռուդի
- Սեյեդ Ալի Սալեհի
- Սոհռաբ Սեփեհռի
- Ալիռեզա Աբդոլռեզայի
- Շահամբ Մողառաբին
- Նադեռ Էբռահիմի
- Ալիշահ Մոլավի
- Քեյքավուս Յաքիդե
- Բիժան Նաջդի
- Օմռան Սալահի
- Բեկթաշ Աբթին
- Մեհդիյե Լաթիֆի
- Նազանին Նեզամշահիդի
- Սաբիռ Հաքա
- Աքբառ Էքսիռ
- Ռեզա Սեռվաթի
- Ռոջա Չամանքառ
- Ազամ Ռադ
- Էհսան Հաղփառասթ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Սպասող մարդու օրագիր»։ www.goodreads.com։ Վերցված է 2018-08-04
- ↑ 2,0 2,1 «Էդիկ Պօղոսեանը A’ Design Awards հեղինակավոր մրցույթի բրոնզե մրցանակակիր»։ Վերցված է 2018-08-04
- ↑ «Էդիկ Պողոսյան. Աշխարհը բավական փոքր է, որ կորցրածդ գտած համարես»։ newmag։ 2017-04-26։ Վերցված է 2019-12-19
- ↑ Studios OMC Design։ «Edik Boghosian Designer Profile»։ competition.adesignaward.com։ Վերցված է 2019-12-19