Սպասի՛ր ինձ, հայրիկ
«Սպասի՛ր ինձ, հայրիկ» (անգլ.՝ Wait for Me, Daddy), Բրիտանական Կոլումբիայի գնդի (Կոնախտի դուքսի հրաձիգներ) երթի լուսանկարը Ութերորդ փողոցի և Կոլումբիայի պողոտայի հատման վայրի մոտ (Նյու Վեսթմինսթեր, Կանադա), որն արվել է Կլոդ Պ. Դետտլոֆի կողմից 1940 թվականի հոկտեմբերի 1-ին։ Մինչ Քլոդը լուսանկարում էր, հնգամյա Ուորեն «Ուայթի» Բեռնարդը (Warren «Whitey» Bernard) փախել է իր մոր մոտից հոր՝ շարքային Ջեք Բեռնարի մոտ՝ «Սպասի՛ր ինձ, հայրիկ» բղավելով։ Լուսանկարը լայն ճանաչում է ստացել, հրապարակվել «Life»-ում, պատերազմի ժամանակ կախվել է Բրիտանական Կոլումբիայի բոլոր դպրոցներում և օգտագործվել ռազմական պարտատոմսերի թողարկումներում[1]։
Սպասի՛ր ինձ, հայրիկ | |
---|---|
տեսակ | լուսանկար |
նկարիչ | Claude P. Dettloff? |
տարի | հոկտեմբերի 1, 1940 |
նյութ | gelatin silver process? |
քաղաք | Բրիտանական Կոլումբիա |
Ծանոթագրություններ | |
Wait for Me, Daddy Վիքիպահեստում |
Համատեքստ
խմբագրել1939 թվականի օգոստոսի 26-ին Հիտլերն սպառնում էր Լեհաստանին և պահանջում Գդանսկը։ Ժամը 4:15-ին Բրիտանական Կոլումբիայի գնդի ադյուտանտը Կանադայի մայրաքաղաքից ահազանգ է ստացել Բրիտանական Կոլումբիայի գնդի կանչման մասին[2]։ Զինվորները բաշխվել են քաղաքում՝ խոցելի կետերը պաշտպանելու համար։ 1939 թվականի սեպտեմբերի 10-ին Կանադայի խորհրդարանը պատերազմ է հայտարարել գերմանական ռեյխին, որը ներխուժել է Լեհաստան ամսվա առաջին օրերին։ Չնայած նրան, որ մյուս ստորաբաժանումներն ուղարկվել են Մեծ Բրիտանիա, Բրիտանական Կոլումբիայի գունդը մնացել է արևմտյան ափին։ Մի քանի ամիս տևած մարզումներից և պահակային ծառայությունից հետո՝ 1940 թվականի հոկտեմբերի 1-ին, գնդին կարգադրել են Նյու Վեսթմինսթերով երթով գնալ դեպի գնացքը, որը նրանց պետք է հասցներ գաղտնի նշանակման վայր[3]։
Հետևանքներ
խմբագրելԳաղտնի նպատակակետը եղել է Նանայմո քաղաքը, որը գտնվել է ընդամենը երեք ժամ հեռավորության վրա։ Ավելի ուշ՝ մի քանի տարվա ուսուցումից հետո, գունդն ուղարկվել է Ֆրանսիա և Նիդեռլանդներ և տուն վերադարձել պատերազմի վերջում[3]։ Երբ Ջեք Բերնարդը վերադարձել է տուն, Դետտլոֆը լուսանկարել է ընտանիքի վերամիավորումը։
Ջեք և Բերնիս Բերնարները հետագայում ամուսնալուծվել են[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Davis, Chuck (2010). «Wait For Me, Daddy». The History of Metropolitan Vancouver. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «The Second World War 1939—1945». The British Columbia Regiment (Duke of Connaught's Own Rifles). 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ 3,0 3,1 Lucas, Dean (2010 թ․ հուլիսի 7). «Wait for me, Daddy». Famous Pictures. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «The British Columbia Regiment (Duke of Connaught's Own Rifles), Eighth Street at Columbia Avenue». Canada.com. Vancouver Sun. 2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 5-ին.