CyberCash, Inc.,էլեկտրոնային առևտրի առցանց վճարային ծառայություն, որի կենտրոնակայանը գտնվում է Վիրջինիա նահանգի Ռեստոն քաղաքում: Այն հիմնադրվել է 1994 թվականի օգոստոսին Դանիել Կ. Լինչի (որը եղել է խորհրդի նախագահը), Ուիլյամ Ն․ Մելթոնի (որը եղել է նախագահը և գործադիր տնօրենը, իսկ ավելի ուշ՝ խորհրդի նախագահը), Սթիվ Քրոքերի (CTO) և Բրյուս Գ. Ուիլսոնի կողմից[1][2][3]։ Ընկերությունն ի սկզբանե սպառողներին տրամադրել է առցանց դրամապանակի ծրագրակազմ, իսկ վաճառողներին՝ ծրագրային ապահովում՝ վարկային քարտերի վճարումներ ընդունելու համար: Ավելի ուշ նրանք լրացուցիչ առաջարկել են նաև CyberCoin-ը, որը միկրովճարման համակարգ է։ Այն մոդելավորվել է Քարնեգի Մելոնի համալսարանում NetBill հետազոտական նախագծի հիման վրա, որը նրանք հետագայում լիցենզավորել են[փա՞ստ]։

Այդ ժամանակ ԱՄՆ կառավարությունը մցրել է կարճաժամկետ սահմանափակում գաղտնագրության արտահանման վրա՝ անօրինական դարձնելով Միացյալ Նահանգներից դուրս գաղտնագրման տեխնոլոգիաների տրամադրումը: CyberCash-ը թույլտվություն է ստացել պետդեպարտամենտից, որը եկել է այն եզրակացության, որ ավելի հեշտ կլինի զրոյից ստեղծել կոդավորման տեխնոլոգիա, քան այն հանել Cyber-Cash ծրագրակազմից[4]:

1995 թվականին ընկերությունն առաջարկել է RFC 1898՝ CyberCash վարկային քարտի արձանագրություն 0.8 տարբերակով։ Ընկերությունը պաշտոնապես ստեղծվել է 1996 թվականի փետրվարի 19-ին, որը կոչվել է CYCH, իսկ նրա բաժնետոմսերն աճել են 79%-ով առևտրի առաջին օրը: 1998 թվականին CyberCash-ը գնել է ICVerify-ը, որը հանդիսացել է համակարգչային հիմքով վարկային քարտերի մշակման ծրագրային ապահովման արտադրողը[5], իսկ 1999 թվականին իր շարքին ավելացրել է ևս մեկ ծրագրային ապահովման ընկերություն՝ գնելով Tellan Software-ը[6]։ 2000 թվականի հունվարին Maxus մականունով ռուս դեռահաս հաքերը հայտարարել է, որ կոտրել է CyberCash-ի ICVerify հավելվածը, ընկերությունը հերքել է դա՝ ասելով, որ ICVerify-ը նույնիսկ չի օգտագործվել ենթադրաբար կոտրված կազմակերպության կողմից[7][8]։

2000 թվականի հունվարի 1-ին CyberCash-ի ICVerify հավելվածի շատ օգտվողներ զոհ են դարձել Y2K սխալի պատճառով, որն առաջացրել է վարկային քարտերի վճարումների կրկնակի գրանցում իրենց համակարգի միջոցով[9]: Չնայած CyberCash-ն արդեն թողարկել է ծրագրային ապահովման թարմացում, որը համատեղելի է Y2K-ի հետ, շատ օգտվողներ դեռ չեն ներբեռնել այն։

Սնանկություն

2001 թվականի մարտի 11-ին ընկերությունը հայտարարել է Գլուխ 11-ի սնանկության մասին[10]: 2005 թվականի նոյեմբերի 21-ին PayPal-ը (արդեն eBay ընկերություն) ձեռք է բերել VeriSign վճարային ծառայությունները, ներառյալ Cybercash-ը[11]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «hjp: doc: RFC 1898: CyberCash Credit Card Protocol Version 0.8». www.hjp.at. Վերցված է 2021-03-13-ին.
  2. «Founder Gone, CyberCash Has Network 1». American Banker (անգլերեն). 2001-02-05. Վերցված է 2021-03-13-ին.
  3. «Mr. Daniel C. Lynch». IT History Society (անգլերեն). 2015-12-21. Վերցված է 2021-03-13-ին.
  4. Bitcoin and Cryptocurrency Technologies: A Comprehensive Introduction. Princeton University Press. 2016. ISBN 9780691171692.
  5. «CyberCash to buy ICVerify». CNET News, March 18, 1998. Վերցված է 13 January 2010-ին.
  6. «CyberCash Acquires Tellan Software». Internet News, July 2, 1999. Վերցված է 13 January 2010-ին.
  7. Sullivan, Bob. «Stealing credit cards from babies». ZDNet (անգլերեն). Վերցված է 2020-09-23-ին.
  8. Knight, Will. «Biggest hacking fraud ever». ZDNet (անգլերեն). Վերցված է 2020-09-23-ին.
  9. The Wall Street Journal; Eastern edition; January 7, 2000; 1;
  10. Irwin, Neil (April 13, 2001). «CyberCash To Unload Assets for $20 Million». The Washington Post. Վերցված է August 20, 2019-ին.
  11. «eBay's PayPal Unit Completes Acquisition of VeriSign's Payment Gateway Business». eBay. Վերցված է 20 November 2009-ին.