Սուդանական դինար

1992-2007 թվականների ընթացքում Սուդանի արժույթ
17:41, 24 Մայիսի 2024 տարբերակ, Մարի Ավետիսյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Դինար, Սուդանի արժույթը 1992-2007 թվականների ընթացքում: Նրա ISO 4217 եղել է «SDD», սակայն այն պաշտոնական ենթամիավորներ չի ունեցել: Այն փոխարինել է սուդանական առաջին ֆունտին, սակայն իր հերթին փոխարինվել է սուդանական երկրորդ ֆունտով:

Պատմություն

Դինարը փոխարինել է սուդանական առաջին ֆունտին (SDP) 1992 թվականի հունիսի 8-ին՝ 1 SD= £S.10 փոխարժեքով: 2007 թվականի հունվարի 10-ին սուդանական երկրորդ ֆունտն է ներկայացվել՝ 1 ֆունտ=100 դինար փոխարժեքով: Ըստ Սուդանի կենտրոնական բանկի՝ դինարը պետք է դադարեր կիրառվել վեցամսյա անցումային շրջանից հետո: Իսկ անցումային շրջանում ֆունտը և դինարը պետք է ընդունվեին որպես օրինական արժույթ: Սուդանի կենտրոնական բանկը սկսել է նոր արժույթը շրջանառել առևտրային բանկերի միջոցով և 2007 թվականին թղթադրամների խմբաքանակ է ուղարկել հարավ[1]: Սուդանական եկրորդ ֆունտը օրինական արժույթ է դարձել 2007 թվականի հուլիսի 1-ին:

Մետաղադրամներ

Մետաղադրամները հատվել են ¼, ½, 1, 2, 5, 10, 20 և 50 սուդանական դինար անվանական արժեքներով: Մետաղադրամների չափերը տարիների ընթացքում փոփոխվել են՝ 2001-2003 թվականների մետաղադրամները ավելի փոքր են եղել, քան 1994-1999 թվականների մետաղադրամները: Աղբյուրներից մեկի համաձայն[2] երկու մետաղից կազմված 50 և 100 սուդանական դինար անվանական արժեքներով մետաղադրամներ են նախատեսվել, սակայն դրանք չեն թողարկվել՝ պայմանավորվախ երկրորդ ֆունտի ներկայացմամբ:

Թղթադրամներ

Թղթադրամները թողարկվել են 5, 10, 25, 50, 100, 200, 500, 1000, 2000 և 5000 սուդանական դինար անվանական արժեքներով: Ամենափոքր անվանական արժեքով թղթադրամները շրջանառությունից հանվել են 2000 թվականի հունվարի 1-ին այն պատճառաբանությամբ, որ շատ օգտագործված թղթադրամները կարող են հիվանդություններ տարածել[2]: Հին ֆունտերը շրջանառվել են դինարի հետ միասին[2]:

Պատմական փոխարժեքներ

1995-2004 թվականների ընթացքում ԱՄՆ դոլարի համեմատ սուդանական դինարի փոխարժեքները՝ տես այստեղ:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «:: Sudanese Media Center ::». Արխիվացված է օրիգինալից 2007-09-27-ին. Վերցված է 2007-01-10-ին.
  2. 2,0 2,1 2,2 Numismatic Dimensions (May 2005). «Africa - Coins of Sudan». Վերցված է 2006-07-19-ին.

Արտաքին հղումներ