Սամոայի կենտրոնական բանկ
Սամոայի կենտրոնական բանկ (անգլ.՝ Central Bank of Samoa), Սամոայի անկախ պետության կենտրոնական բանկ: Թողարկում է Սամոայի ազգային արժույթը, ինչպես նաև կարգավորում և կառավարում է արտարժույթի փոխարժեքը[1]: Որպես կենտրոնական բանկ կառավարության և երկրի համար՝ այն նաև պատասխանատու է առևտրային բանկերի գրանցման և վերահսկողության համար: 2011 թվականից գործող կառավարիչը Մայավա Աթալինա Էմմա Այնուու-Էնարին է[2]:
Սամոայի կենտրոնական բանկ | |
---|---|
![]() | |
Տեսակ | կենտրոնական բանկ |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1984 |
Գլխադասային գրասենյակ | Ապիա, Սամոա |
Կայք | cbs.gov.ws |
Պատմություն
1920 թվականին թողարկվել են Սամոայի գանձապետական թղթադրամները։ 1922-1959 թվականներին Նոր Զելանդիայի գանձապետարանը թողարկել է գանձապետական թղթադրամներ Արևմտյան Սամոայի համար:
1939 թվականի հունվարի 1-ին ստեղծվել է Արևմտյան Սամոայի բանկը (Bank of Western Samoa), որի 50%-ը պատկանում է Արևմտյան Սամոայի կառավարությանը, 50%-ը՝ Նոր Զելանդիայի մասնավոր բանկին։ Բանկը 1960-1967 թվականներին Արևմտյան Սամոայի համար ֆունտով թղթադրամներ է թողարկել, իսկ 1967-1980 թվականներին՝ թալա[3]:
1974 թվականին ստեղծվել է Սամոայի արժութային խորհուրդը (Monetary Board of Western Samoa), որը գործառնությունները սկսել է 1975 թվականին։ 1980 թվականին արժութային խորհրդին է փոխանցվել թղթադրամների թողարկման իրավունքը, որը նախկինում պատկանում էր Արևմտյան Սամոայի բանկին:
1984 թվականին կառավարության որոշում է ընդունվել Սամոայի Կենտրոնական բանկի ստեղծման մասին։ Բանկը սկսել է թղթադրամների թողարկումը 1985 թվականին։
Բանկի գլխամասային գրասենյակը գտնվում է մայրաքաղաք Ապիայում՝ կառավարական շենքերի մոտ` ժամացույցի պատմական աշտարակից ոչ հեռու:
Կառավարիչներ
Ծանոթագրություններ
- ↑ «:: The Central Bank of Samoa | Currency | Collector's Currency | Index ::». Արխիվացված է օրիգինալից 2010 թ. նոյեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ. նոյեմբերի 18-ին.
- ↑ «Central Bank of Samoa Governor » The Central Bank of Samoa». www.cbs.gov.ws. Արխիվացված է օրիգինալից 2021 թ. ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ. սեպտեմբերի 21-ին.
- ↑ Бутаков, 1987, էջ 101-102
- ↑ 4,0 4,1 4,2 «Man controlling Samoa's economy». Samoa Observer.
- ↑ «THE CENTRAL BANK OF SAMOA | About the Central Bank | Who we are | Central Bank Governor». Արխիվացված է օրիգինալից 2012 թ. դեկտեմբերի 2012-ին.
Գրականություն
- Бутаков Д.Д., Золотаренко Е.Д., Рыбалко Г.П. Валюты стран мира: Справочник / Под ред. С. М. Борисова, Г. П. Рыбалко, О. В. Можайскова. — 5-е изд., перераб. и доп. — М.: Финансы и статистика, 1987. — 383 с.