Թոմ Մաքյուեն
Թոմաս Բրյուս Մաքյուեն (անգլ.՝ Thomas Bruce McEwen, մայիսի 10, 1991[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի մարզիկ (ձիասպորտ)[2], թիմային մրցությունների կրկնակի օլիմպիական չեմպիոն (2020 և 2024):
Թոմ Մաքյուեն | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | equestrian |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | մայիսի 10, 1991[1] (33 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Մարզական կարիերա
2010 և 2011 թվականներին Մաքյուենը եղել է ձիասպորտի երիտասարդ ձիավորների եվրոպական թիմի կազմում։ 2010 թվականին Major Sweep ձիուվ նվաճել է ոսկե մեդալ թիմային մրցումներում, իսկ 2011 թվականին նվաճել է մեկ այլ թիմային ոսկի Private Rudolph ձիով: 2007 թվականին եղել է եվրոպական պոնիով ձիասպորտի թիմի կազմում, որտեղ ոսկե մեդալ է նվաճել Dick Taytoe ձիով[3][4]։
2018 թվականի ձիասպորտի համաշխարհային խաղերում (անգլ.՝ 2018 FEI World Equestrian Games) հանդես է եկել Toledo de Kerser ձիով՝ զբաղեցնելով 12-րդ տեղը անձնական հաշվարկում և օգնել GBR թիմին նվաճել թիմային ոսկին[5]: 2019 թվականին հաղթել է CCI***** մրցումներում Էտուալ դե Պոյում Toledo de Kerser ձիով[6]։
Մաքյուենը և 'Toledo de Kerser'-ը ընտրվել են 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերում Մեծ Բրիտանիան ներկայացնելու համար և ոսկի են նվաճել թիմային հաշվարկով[7]։
Ձիասպորտում ունեցած վաստակի համար 2022 թվականին Մաքյուենը պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով (MBE)[8][9]։
2024 թվականի հունիսին հաստատվել է որպես Մեծ Բրիտանիայի թիմի անդամ, որի կազմում մասնակցել է 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերին Փարիզում JL Dublin ձիով[10]։.
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/143144
- ↑ «Tom McEwen».
- ↑ «Tom McEwen».
- ↑ «11 things you might not know about five-star-winning eventer Tom McEwen - Horse & Hound». www.horseandhound.co.uk. 30 October 2019.
- ↑ «Event Rider Masters 2020». eventridermasters.tv.
- ↑ «Tom McEwan Wins Les Etoiles De Pau». October 28, 2019.
- ↑ Roome, Pippa (July 1, 2021). «*Breaking news* British Olympic eventing team for Tokyo Games revealed». Horse & Hound.
- ↑ Կաղապար:London Gazette
- ↑ «New Year Honours 2022: Jason Kenny receives a knighthood and Laura Kenny made a dame». BBC Sport. 31 December 2021.
- ↑ «Team GB equestrian squads unveiled for Paris 2024». TeamGB. 26 June 2024. Վերցված է 27 June 2024-ին.