Լակորն կամ լակխոն (թաի.՝ ละคร), թաիլանդական հեռուստասերիալներ, հիմնականում օճառային օպերաներ։ Դրանց մեծ մասը նկարահանվում է՝ հիմնվելով ինչ-որ վեպի վրա։ Լակորններում հանդես եկող դերասաններին անվանում են «դարա» (թաի.՝ ดารา)։

Միջին հաշվով, լակորնը ցուցադրվում է մոտ երեք ամիս: Ամեն շաբաթ թողարկվում է երկու կամ երեք սերիա։ Մեկ ալիքը կարող է հեռարձակել երեք լակորն միաժամանակ: Յուրաքանչյուր սերիա ունի ամբողջական սյուժե, սովորաբար չի օգտագործվում cliffhanger տեխնիկան[1]։

Ամենաբարձր վարկանիշ ունեցող սերիալները ցուցադրվում են լուրերից հետո՝ ուշ երեկոյան, իսկ ավելի ցածր վարկանիշ ունեցողները՝ ժամը 17։00-19։00-ի ժամանակահատվածում:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Fredrickson, Terry. «Thai Soap's Still The Viewers Favourite». Bangkok Times. Վերցված է 2014-08-14-ին.

Հղումներ