Տոմի Հորվատ (սլովեն.՝ Tomi Horvat, մարտի 24, 1999(1999-03-24)[1], Մուրսկա Սոբոտա), սլովենացի ֆուտբոլիստ, «Շտուրմ» ակումբի և Սլովենիայի հավաքականի կիսապաշտպան։

Տոմի Հորվատ
Քաղաքացիությունը  Սլովենիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 24, 1999(1999-03-24)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Մուրսկա Սոբոտա
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Սլովենիա Տուռնիշչե
Սլովենիա Մուռա
2013—2017 Սլովենիա Մարիբոր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2018—2022 Սլովենիա Մուրա 128 (14)
2022— Ավստրիա Շտուրմ 60 (11)
Ազգային հավաքական
2014 Սլովենիա Սլովենիա (մինչև 16) 4 (0)
2015—2016 Սլովենիա Սլովենիա (մինչև 17) 19 (1)
2016—2017 Սլովենիա Սլովենիա (մինչև 18) 11 (1)
2017 Սլովենիա Սլովենիա (մինչև 19) 7 (2)
2019—2020 Սլովենիա Սլովենիա (մինչև 21) 9 (1)
2022— Սլովենիա Սլովենիա 7 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 8.6.2024:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 8.6.2024

Ակումբային կարիերա

Տոմի Հորվատը «Տուրնիշչե», «Մարիբոր» և «Մուրա» ակումբների սան է։ 2018 թվականի հուլիսի 21-ին «Տրիգլավի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Սլովենիայի առաջնությունում «Մուրայի» կազմում[2]։ Նոյեմբերի 23-ին «Օլիմպիայի» դեմ խաղում Թոմին դուբլի հեղինակ է դարձել՝ իր առաջին գոլերը խփելով «Մուրայի» կազմում[3]։ 2022 թվականի ամռանը Հորվատը տեղափոխվել է ավստրիական «Շտուրմ»։ Հուլիսի 23-ին «Վոլֆսբերգի» դեմ խաղում նշել է իր նորամուտը ավստրիական Բունդեսլիգայում[4]։ Օգոստոսի 28-ին Վիեննայի «Ռապիդի» դեմ խաղում Թոմին խփել է իր առաջին գոլը «Շտուրմի» կազմում[5]։

Միջազգային կարիերա

2021 թվականին Հորվատը Սլովենիայի երիտասարդական հավաքականի կազմում Հունգարիայում և Սլովենիայում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Մրցաշարում պահեստային է եղել և խաղադաշտ դուրս չի եկել։

2022 թվականի մարտի 29-ին Կատարի հավաքականի դեմ ընկերական խաղում Հորվատը նորամուտը նշեց Սլովենիայի հավաքականի կազմում[6]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 https://www.transfermarkt.com/transfermarkt/profil/spieler/340415
  2. «Մուրա VS. Տրիգլավ 1:1» (անգլերեն). soccerway.com. 2018-07-21. Արխիվացված օրիգինալից 2022-09-24-ին. Վերցված է 2022-09-24-ին.
  3. «Օլիմպիա Լյուբլյանա VS. Մուրա 2:2» (անգլերեն). soccerway.com. 2018-11-23. Արխիվացված օրիգինալից 2022-09-24-ին. Վերցված է 2022-09-24-ին.
  4. «Վոլֆսբերգ VS. Շտուրմ 1:1» (անգլերեն). soccerway.com. 2022-07-23. Արխիվացված օրիգինալից 2022-09-24-ին. Վերցված է 2022-09-24-ին.
  5. «Ռապիդ Վիեննա VS. Շտուրմ 1:2» (անգլերեն). soccerway.com. 2022-08-28. Արխիվացված օրիգինալից 2022-09-24-ին. Վերցված է 2022-09-24-ին.
  6. «Կատար VS. Սլովենիա 0:0» (անգլերեն). soccerway.com. 2022-03-29. Արխիվացված օրիգինալից 2022-09-24-ին. Վերցված է 2022-09-24-ին.