Կրծքով կերակրելու համաշխարհային շաբաթ

13:48, 29 Հունիսի 2024 տարբերակ, Davyd Manukian (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթը (ԿԿՀՇ) ամենամյա տոնակատարություն է, որն անցկացվում էօգոստոսի 1-ից 7-ը ավելի քան 120 երկրներում: Համաձայն ԿԿՀՇ-ի կայքի օգոստոսի 26-ի տվյալների՝ 2010թվական, կրծքով կերակրման համաշխարհային շաբաթվա համար աշխարհի ավելի քան 79 երկրների կողմից անցկացվել են 540 միջոցառումներ՝ 488 կազմակերպություններով և 406620 մասնակիցներով[1][2][3][4][5]։

Կրծքով կերակրման գործողությունների համաշխարհային դաշինքի (ԿԿԳՀԴ), Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից 1991 թվականին կազմակերպված ԿԿՀՇ-ն նպատակ է հետապնդել խթանել բացառապես կրծքով կերակրումը կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում, որը ունի բազմաթիվ դրական կողմեր երեխայի համար՝ ապահովելով կարևոր սննդանյութերով՝ խթանելով աճն ու զարգացումը, պաշտպանելով մահացու հիվանդություններից, ինչպիսիք են թոքաբորբը[6]:

Պատմություն

ԿԿՇՀ-ն առաջին անգամ նշվել է 1992 թվականին ԿԿԳՀԴ-ի կողմից և այժմ նշվում է ավելի քան 120 երկրներում ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԱՀԿ-ի և նրանց գործընկերների կողմից՝ ներառյալ անհատներ, կազմակերպություններ և կառավարություններ[7][8]: ԿԿԳՀԴ-ն ինքնին ստեղծվել է 1991 թվականի փետրվարի 14-ին՝ նպատակ ունենալով վերականգնել կրծքով կերակրման համաշխարհային մշակույթը և աջակցել կրծքով կերակրմանը ամենուր[9][10]:

ԱՀԿ-ն և Մանկաբուժության ամերիկյան ակադեմիան (ՄԱԱ) ընդգծում են կրծքով կերակրման արժեքը ինչպես մայրերի, այնպես էլ երեխաների համար: Երկուսն էլ խորհուրդ են տալիս բացառապես կրծքով կերակրել կյանքի առաջին վեց ամիսներին, այնուհետև լրացուցիչ կրծքով կերակրել առնվազն մեկ տարի և մինչև երկու տարի կամ ավելի[11][12]:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «World Breastfeeding Week 2010 World Map». WABA. WBW. Վերցված է 13 November 2010-ին.
  2. «INFACT Canada | WBW 2010 Online Resource Centre». INFACT Canada. Վերցված է 13 November 2010-ին.
  3. «English (pdf, 301kb) - WABA • World Breastfeeding Week 1–7 August 2010» (PDF). World Breastfeeding Week. 1–7 August 2010. Վերցված է 13 November 2010-ին.
  4. «World Breastfeeding Week 2010 • 1–7 August 2010» (PDF). WBW. WABA. Վերցված է 13 November 2010-ին.
  5. «WHO - World Breastfeeding Week». World Health Organization. Վերցված է 11 November 2010-ին.
  6. «World Breastfeeding Week and World Walk for Breastfeeding». La Leche League International. Վերցված է 11 November 2010-ին.
  7. Moen, Christian. «Health facilities are vital in promoting good breastfeeding practices, says UNICEF». UNICEF Media. UNICEF. Վերցված է 11 November 2010-ին.
  8. «WHO | World Breastfeeding Week». World Health Organization. Վերցված է 11 November 2010-ին.
  9. «World Breastfeeding Week». PrWeb. Վերցված է 13 November 2010-ին.
  10. «World Breast Feeding Week». AllSands. Վերցված է 13 November 2010-ին.
  11. World Health Organization. (2003). Global strategy for infant and young child feeding (PDF). Geneva, Switzerland: World Health Organization and UNICEF. ISBN 92-4-156221-8. Վերցված է 2009-09-20-ին.
  12. Gartner LM, և այլք: (2005). «Breastfeeding and the use of human milk [policy statement]». Pediatrics. 115 (2): 496–506. doi:10.1542/peds.2004-2491. PMID 15687461.

Արտաքին հղումներ