Քիփլինգերի անձնական ֆինանսներ

16:30, 28 Հունիսի 2024 տարբերակ, Նաթելլա Գրիգորյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Քիփլինգերի անձնական ֆինանսներ ամերիկյան անձնական ֆինանսական ամսագիր է, որը հրատարակվում է Քիփլինգերի կողմից 1947 թվականից: Այն հավակնում է լինել առաջին ամերիկյան անձնական ֆինանսական ամսագիրը և տալիս է «առողջ, անկողմնակալ խորհուրդներ հստակ, հակիրճ լեզվով»: Այն առաջարկում է խորհուրդներ փողը կառավարելու և ֆինանսական ապահովության հասնելու, խնայողությունների, ներդրումների, կենսաթոշակի պլանավորման, քոլեջի համար վճարելու և խոշոր գնումների, ինչպիսիք են ավտոմեքենաները և տները[1]:

Պատմություն

Վ.Մ. Քիփլինգերը՝ Քիպլինգերների ընտանիքի հրատարակությունների հիմնադիրը, ասում է, որ հիմնադրել է ամսագիրը, քանի որ «Ժամանակները միշտ փոխվելու են: Կյանքի և աշխատանքի մեծ մասը բաղկացած է փոփոխությունները նախօրոք փնտրելուց և հասկանալուց, թե ինչ անել դրանց հետ»"[2]։ Սկզբնական արտադրության ժամանակ ամսագիրը հայտնի էր պարզապես որպես Քիփլինգների ամսագիր՝ փոխելով իր անվանումը «Changing Times»՝ «The Kiplinger Magazine» 1949 թվականին [3] և իր ներկայիս անվանումը ձեռք բերելով 1991 թվականին։

«Forbes» ամսագրի նման, «Kiplinger»-ի արտոնագրի սեփականությունը պահպանվել է ընտանիքում մինչև 2019 թվականի փետրվարին «Kiplinger»-ի վաճառքը «Dennis Publishing»-ին[4]։ Նայթ Քիփլինգերը հաջորդել էր իր հորը՝ Օսթին։

2001 թվականին «Քիփլինգերի անձնական ֆինանսներ» ամսագիրը հայտարարեց, որ ձեռք կբերի «Անհատ ներդրող» ամսագիրը[5]:

Երբ մրցակից Money ամսագիրը դադարեցրեց տպագիր հրատարակությունը 2019 թվականին, «Քիփլինգերի անձնական ֆինանսներ»-ը ձեռք բերեց իր ամսական մոտավորապես 400,000 բաժանորդ[6]։

2021 թվականին Future plc-ն ձեռք բերեց «Dennis Publishing»-ը և դրա հետ միասին «Քիփլինգերի անձնական ֆինանսներ»-ը[7]։

Kiplinger's CA-Simply Money

«Kiplinger's CA-Simply Money»-ը[8][9] ներկայացվել է «Computer Associates»-ի և «Kiplinger's»-ի կողմից «1-800-FREE-MONey»-ի միջոցով 1993 թվականին։

Նրա մրցակիցներն էին Քուիքենը և Էնդրյու Տոբիասի «Կառավարեք ձեր փողը»: Ի տարբերություն իր մրցակիցների, CA-Simply Money-ի նախնական տարբերակը շրջանցեց MS-DOS-ը և աջակցեց Microsoft Windows-ին[8]։ Ծրագրաշարի վաճառքի եզակի առաջարկն այն է, որ այն առաջարկում է «թռուցիկ խորհուրդներ Kiplinger-ից»։

Ծանոթագրություններ

  1. Paul B. Brown (October 7, 2006). «Everlasting Retirement». The New York Times.
  2. «Chat with the editor». Kiplinger's Personal Finance. February 1971.
  3. Roberts, Sam (23 November 2015). «Austin Kiplinger, Co-Founder of a Personal Finance Magazine, Dies at 97». The New York Times.
  4. «Dennis Publishing Buys Kiplinger». Folio (ամերիկյան անգլերեն). 2019-02-28. Վերցված է 2019-08-16-ին.
  5. Claudia H. Deutsch (February 1, 2004). «At lunch with Knight A. Kiplinger, Conservative Advice, Yes, but in Flavors Beyond Vanilla». The New York Times.
  6. «Bio Knight Kiplinger». www.kiplinger.com. Վերցված է 2019-08-16-ին.
  7. «Individual Investor magazine shuts down». Enquirer.com. July 14, 2001. Արխիվացված է օրիգինալից January 22, 2013-ին. Վերցված է September 5, 2013-ին.
  8. 8,0 8,1 Jan M. Rosen (June 9, 1993). «New Entry In Finance Software». The New York Times. «Windows-only is the right idea.»
  9. «Fastest, Smartest, Easiest Software to Manage Your Personal Finances by Computer Associates (Windows 3.1 Compatible)». Amazon.