Դավիդ Յուրասեկ
Դավիդ Յուրասեկ (չեխ․՝ David Jurásek, օգոստոսի 7, 2000, Ուհերսկե Հրադիշտե), չեխ ֆուտբոլիստ, պորտուգալական «Բենֆիկա» ակումբի և Չեխիայի հավաքականի կիսապաշտպան։ Վարձավճարով հանդես է գալիս գերմանական «Հոֆենհայմ» ակումբում։
Քաղաքացիությունը | Չեխիա | |||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 7, 2000 (23 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Ուհերսկե Հրադիշտե | |||||||||||||||||||||||
Հասակ | 1,83 մետր | |||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
Յուրասեկը «Դոլնի-Նեմչի», «Սլովացկո» և «Զբրոյովկա» ակումբների սան է: 2020 թվականի հունիսի 1-ին մայրաքաղաքային «Դուկլայի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Չեխիայի առաջին դիվիզիոնում՝ «Զբրոյովկայի» կազմում[1]։ Նույն թվականի ամռանը Յուրասեկը տեղափոխվել է «Պրոստեյով»։ Օգոստոսի 22-ին «Բլանսկոյի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նոր թիմի կազմում[2]։ 2021 թվականի ապրիլի 15-ին «Վիսոչինայի» դեմ խաղում Դավիդը խփել է իր առաջին գոլը «Պրոստեյովի» կազմում[3]։
2021 թվականի ամռանը Յուրասեկը տեղափոխվել է «Մլադա Բոլեսլավ»։ Օգոստոսի 21-ին «Տեպլիցեի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Առաջին լիգայում[4]։ Հոկտեմբերի 16-ին «Բոհեմիանս 1905»-ի դեմ խաղում Դավիդը խփել է իր առաջին գոլը «Մլադա Բոլեսլավի» կազմում[5]։
2022 թվականի սկզբին Յուրասեկը տեղափոխվել է մայրաքաղաքային «Սլավիա»։ Փետրվարի 13-ին «Սլովացկոյի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նոր թիմի կազմում[6]։ Ապրիլի 24-ին «Գրադեց-Կրալովեի» դեմ խաղում Դավիդը խփել է իր առաջին գոլը «Սլավիայի» կազմում[7]։ 2023 թվականին Յուրասեկն օգնել է ակումբին նվաճել Չեխիայի գավաթը։ Նույն թվականի ամռանը Յուրասեկը տեղափոխվել է պորտուգալական «Բենֆիկա»՝ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի գումարը կազմել է 14 միլիոն եվրո[8]։
Միջազգային կարիերա
2023 թվականի մարտի 24-ին Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Լեհաստանի հավաքականի դեմ Յուրասեկը նշել է նորամուտը Չեխիայի հավաքականի կազմում[9]։
Հավաքականում ելույթների վիճակագրություն
- 2024 թվականի ապրիլի 4-ի դրությամբ
Խաղերը Չեխիայի հավաքականում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Գոլեր | Մրցությւոն | |
1 | 24 մարտի, 2023 | Լեհաստան | 3:1 | - | ԵԱ-2024 ընտրական փուլ | |
2 | 27 մարտի, 2023 | Մոլդովա | 0:0 | - | ԵԱ-2024 ընտրական փուլ | |
3 | 17 հունիսի, 2023 | Ֆարերյան կղզիներ | 3:0 | - | ԵԱ-2024 ընտրական փուլ | |
4 | 12 հոկտեմբերի, 2023 | Ալբանիա | 0:3 | - | ԵԱ-2024 ընտրական փուլ | |
5 | 15 հոկտեմբերի, 2023 | Ֆարերյան կղզիներ | 1:0 | - | ԵԱ-2024 ընտրական փուլ | |
6 | 22 մարտի, 2024 | Նորվեգիա | 2:1 | - | Ընկերական խաղ | |
7 | 26 մարտի, 2024 | Հայաստան | 2:1 | - | Ընկերական խաղ |
Ձեռքբերումներ
- «Սլավիա» (Պրահա)
- Չեխիայի գավաթակիր - 2022/23
- «Բենֆիկա»
- Պորտուգալիայի սուպերգավաթակիր - 2023
Ծանոթագրություններ
- ↑ «Զբրոյովկա VS. Դուկլա Պրահա 0:0» (անգլերեն). soccerway.com. 2020-06-01. Արխիվացված օրիգինալից 2023-07-08-ին. Վերցված է 2023-07-08-ին.
- ↑ «Պրոստեյով VS. Բլանսկո 1:1» (անգլերեն). soccerway.com. 2020-08-22.
- ↑ «Պրոստեյով VS. Վիսոչինա 2:4» (անգլերեն). soccerway.com. 2021-04-15. Արխիվացված օրիգինալից 2023-07-08-ին. Վերցված է 2023-07-08-ին.
- ↑ «Մլադա Բոլեսլավ VS. Տեպլիցե 3:1» (անգլերեն). soccerway.com. 2021-08-21. Արխիվացված օրիգինալից 2023-07-08-ին. Վերցված է 2023-07-08-ին.
- ↑ «Մլադա Բոլեսլավ VS. Բոհեմիանս 1905 4:1» (անգլերեն). soccerway.com. 2021-10-16. Արխիվացված օրիգինալից 2023-07-08-ին. Վերցված է 2023-07-08-ին.
- ↑ «Սլովացկո VS. Սլավիա Պրահա 0:1» (անգլերեն). soccerway.com. 2022-02-13. Արխիվացված օրիգինալից 2023-07-08-ին. Վերցված է 2023-07-08-ին.
- ↑ «Գրադեց Կրալովե VS. Սլավիա Պրահա 4:3» (անգլերեն). soccerway.com. 2022-04-24. Արխիվացված օրիգինալից 2023-07-08-ին. Վերցված է 2023-07-08-ին.
- ↑ Malý, Jan (2023-07-10). «Jurásek už patří Benfice, je jejím druhým nejdražším obráncem v historii». Sport.cz (չեխերեն). Արխիվացված օրիգինալից 2023-07-10-ին. Վերցված է 2023-07-10-ին.
- ↑ «Չեխիա VS. Լեհաստան 3:1» (անգլերեն). soccerway.com. 2023-03-24. Արխիվացված օրիգինալից 2023-06-03-ին. Վերցված է 2023-07-08-ին.