Գաղտնի ծննդաբերություն
Գաղտնի ծննդաբերության ժամանակ մայրը տրամադրում է իր ինքնությունը իշխանություններին, սակայն պահանջում է, որ իր ինքնությունը մնա չբացահայտված: Շատ երկրներում գաղտնի ծնունդներն օրինական են եղել դարեր շարունակ՝ կանխելու համար նորածին երեխաների նախկինում հաճախակի սպանությունները, հատկապես ամուսնությունից դուրս:
Մոր տեղեկատվական ինքնորոշման իրավունքը կասեցնում է գերակշռում է երեխայի իրավունքը՝ իմանալու իր կենսաբանական ծագումնաբանությունը, մինչև մայրը չփոխի իր միտքը կամ մինչև չափահաս երեխան ավելի ուշ չպահանջի բացահայտում: Գոյոթյուն ունի անանուն ծննդի նաև այնպիսի ընթացք, որտեղ մայրն ընդհանրապես չի հայտնում իր ինքնությունը իշխանություններին, կամ որտեղ նրա ինքնությունը մինչև վերջ մնում է չբացահայտված:
Պատմություն
Գաղտնի ծննդաբերության օրենսդրության վաղ նախնուն կարելի է գտնել Շվեդիայում, որտեղ 1778 թվականի մանկասպանության մասին օրենքը մայրերին շնորհում էր և՛ իրավունք, և՛ միջոցներ՝ երեխաներին անանուն լույս աշխարհ բերելու համար: Օրենքի 1856-ի փոփոխությունը, սակայն, սահմանափակեց այս օրենսդրությունը գաղտնի ծնունդներով, որտեղ մանկաբարձուհուն հրամայված էր պահել մոր անունը կնքված ծրարի մեջ:
Ֆրանսիայում գաղտնի ծնունդներն օրինականացվեցին 1793 թվականին, երբ Քաղաքացիական օրենսգրքի 326-րդ հոդվածը ներմուծեց ինչպես անանուն, այնպես էլ գաղտնի ծնունդ հասկացությունները:
Մանկասպանություն
Մանկասպանությունը, ըստ սահմանման, այն ակտն է,երբ մարդ դիտավորյալ սպանում է երեխայի, որը դեռ չի հասել սահմանված տարիքին, որը տարբերվում է ըստ գտնվելու վայրի, բայց ընդհանուր առմամբ համարվում է ինը տարեկանը, թեև Կաթոլիկ եկեղեցում այս տարիքը յոթն է[1]։ Եթե իր երեխային սպանում է և ամուսնացած լկին, ապա գործը դատվում է ոչ թե որպես մանկասպանություն, այլ որպես սովորական սպանություն: Եթե երեխան մահացած էր ծնվել, ապա մայրը պետք է դա ապացուցեր մեկ վկայով և նորածնի մահվան պաշտոնական վկայականով[2]։
Մանկասպանությունը տարածված էր տասնութերորդ և տասնիններորդ դարերում՝ քրեական հետապնդման դժվարության և հանցագործության բնույթի պատճառով: Շատ վայրերում մարդասիրական տեսակետը ստիպեց դատողներին մտածել, որ մանկասպանությունը չամուսնացած դեռահասների կողմից պետք է ավելի մեղմ դատվի[2]։
Մանկասպանությունը նվազեց կանանց՝ իրենց և ուրիշների նկատմամբ պատկերացումներն փոփոխմանը զուգահեռ: Հասարակության որոշ խավեր հասկացան, որ կանանց նկատմամբ ճնշող վարքագիծը հաճախ հանգեցնում է նրանց երեխաների մահվան: Սա խրախուսեց հասարակությանը վերանայել իրենց վերաբերմունքը[2]։
Իրավական իրավիճակը ԱՄՆ-ում
Գաղտնիության իրավունք
Այս բաժինը ներկայացնում է պատմական նախապատմություն ԱՄՆ-ում կնքված ծննդյան գրանցումների և գաղտնի ծննդյան իրավունքի ընդունման մասին։
Ամերիկայում անձի մասին ինֆորմացիաի պրիվատիզացիան(գաղտնիությունը) դանդաղ զարգացում էր: Միացյալ Նահանգների Սահմանադրության մեջ օգտագործվում է «մասնավոր» տերմինը, ինչպես օրինակ՝ մասնավոր սեփականությունը, բայց «գաղտնիություն» տերմինը չի օգտագործվում, և անձնական կյանքի իրավունքի հայեցակարգը գրեթե չի ընդգծվում, բացառությամբ Չորրորդ ուղղումանը, որը սահմանում է «Ժողովրդի իրավունքը՝ պաշտպանված լինելու իրենց անձերում, տներում, թղթերում և հետևանքներից, անհիմն խուզարկություններից և առգրավումներից, չպետք է խախտվի», և Հինգերորդ փոփոխությունը, որը սահմանում է ինքնամեղադրանքի դեմ երաշխիքը։ Գաղտնիության վեևաբերյալ այլ իրավունքներ գոյություն ունեին օրենքների լեզվով, բայց բացահայտորեն չէին պաշտպանվում կառավարության կողմից[3]։ Միայն 1850-ականներին սկսեց փնտրվել գաղտնիության ավելի լայն հայեցակարգ՝ որպես իրավունք՝ սկսած հեռագրի գյուտից՝ հաղորդագրությունների անօրինական արտագրման դեպքերի պատճառով:
Կնքված գրառումների մասին օրենքը հաստատվել է 1917թվին, և թույլ է տալիս երկու կողմերին էլ օգտվել գաղտնիությունից: Ծննդյան վկայականները կնքվում են որդեգրվածների համար, որպեսզի որդեգրող ծնողներըանկախ լինեն կենսաբանական ծնողներից և ստանան այն գաղտնիությունը, որն ունեն ծննդյան ծնողները[4] ։ Կնքված օրենքը թույլ է տալիս որդեգրվածմարդկանց ստեղծել իրենցճակատագրերը՝ առանց կենսաբանական ծնողների և նրանց ազդեցության[4]:
Կառավարության կողմից պաշտպանված գաղտնիության իրավունքների ավելի մեծ ընդլայնում ի վերջո եղավ 1965 թվականին ԱՄՆ Գերագույն դատարանի՝ Գրիսվոլդն ընդդեմ Կոնեկտիկուտի[5] գործով, որտեղ պնդում էին, որ ընդհանուր առմամբ գաղտնիություն փնտրողները պետք է ունենան ամուր սահմանադրական և իրավական հիմք: Գրիսվոլդն ընդդեմ Կոնեկտիկուտի գործը սկսվեց որպես Կոնեկտիկուտ նահանգն ընդդեմ Էսթել Թ. Գրիսվոլդի և Ք. Լի Բաքսթոնի, որտեղ Կոնեկտիկուտը փորձում էր կիրառել իր 1879 թվականի Կոմսթոքի օրենքը՝ Ծնելիության հսկողություն տրամադրելու կամ դրա վերաբերյալ խորհուրդներ տալու դեմ: Էսթել Գրիսվոլդը Կոնեկտիկուտի Planned Parenthood League-ի(Պլանավորված ծնողության լիգա) գործադիր տնօրենն էր, որը Լիգայի բժշկական տնօրեն Բաքսթոնի հետ կառավարում էր ծննդյան հսկողության կլինիկա Նյու Հեյվենում: Գրիսվոլդը կարծում էր, որ ծնելիության վերահսկման նշանակված մեթոդները պետք է առաջարկվեն և հասանելի լինեն ամուսնացած կանանց՝ մայրերի առողջության և նրանց տնտեսական և էմոցիոնալ կայունության համար: Կոնեկտիկուտում լայնորեն հասանելի էին այնպիսի իրեր, ինչպիսիք են պահպանակները, վեներական հիվանդությունների փոխանցումը կանխելու համար, և բողոքողները պնդում էին, որ այդ սարքերը ծնելիության վերահսկման համար օգտագործելու վերաբերյալ խորհուրդները նույնպես պետք է թույլատրվեն: Կոնեկտիկուտը պնդում էր, որ բժիշկը պետք է առաջնորդվի կոնտրոցեպտիվ նյութերի դեմ օրենքով: Գրիսվոլդը և Բաքսթոնը մեղավոր են ճանաչվել Կոնեկտիկուտ նահանգի Գլխավոր կանոնադրությամբ, քանի որ նրանք օգնել են կանանց հղիությունը կանխելու նպատակով, առանց բժշկակական անհրաժեշտության: Գրիսվոլդը բողոքարկել է իր դատավճիռը ԱՄՆ Գերագույն դատարանում՝ պատճառաբանելով, որ խախտվում է իր հաճախորդների գաղտնիության իրավունքը։ Գործը վիճարկել է Գրիսվոլդի և Բաքսթոնի փաստաբան Թոմաս Էմերսոնը: Դատարանը այդ գործում յոթ կողմ քվեարկեց, երկու կողմ՝ բողոքարկողների օգտին, և իր որոշման մեջ ընդլայնեց կոնֆիդենթիալության պաշտպանությունը նաև ծայրամասային գործունեության վրա՝ վկայակոչելով ԱՄՆ Սահմանադրության Առաջին, Երրորդ, Չորրորդ, Հինգերորդ, Իններորդ և Տասնչորսերորդ փոփոխությունները[3]։
Գաղտնի ծննդյան և ծննդյան գրառումները չհանրաինացնելու պատճառները
Որոշ կանայք նախընտրում են չտալ իրենց անձնական տվյալները երեխա ծնելիս՝ անձնական գաղտնիության համար: Նրանք կարծում են, որ հարցվող տեղեկատվությունը չափազանց անձնական է և օգտակար չէ բժշկական գրառումների համար: Տրված հարցերը ներառում են. Ո՞րն է կրթության ամենաբարձր մակարդակը, որին հասել են երկու ծնողները: Ո՞րն է մշտական զբաղվածությունը ծնողների համար: Քանի՞ անգամ է մայրը ընդհատել հղիությունը: Մայրը ծխե՞լ է հղիության ժամանակ, առաջ, կամ հետո[6], Քանի՞ ծխախոտ օրական: Որքա՞ն է եղել օրական ալկոհոլի օգտագործումը հղիությունից առաջ և հղիության ընթացքում: Ծննդյան վկայական ստանալու համար մայրը պետք է լրացնի հարցաթերթիկը, և նրա պատասխանները պահվում են Առողջապահության վիճակագրության ազգային կենտրոնի կողմից գաղտնի տվյալների հավաքածուում, սակայն տվյալները պահվում են մոր անվան հետ միասին[6]։
Հաճախ դեռահասներն են ունենում գաղտնի ծնունդներ ևերեխային թաքուն տալիս որդեգրման: Ոմանք ընտանիքի և կյանքի այլ ասպեկտների հետ կապված չլուծված խնդիրներ ունեն՝ պետք է հաշվի առնել, որ նրանք դեռ երեխաներ են, որոք չեն հասել այն տարիքին, երբ կարող են լիովին կապել իրենց գործողությունները հնարավոր հետևանքների հետ: Առանց հասուն տարիքի հոգեբանական հասունության, դեռահասի համար կարող է դժվար լինել երեխային դաստիարակելու գործը ստանձնելը: Հղի դեռահասները կարող են ունենալ տարբեր բարդ ռեակցիաներ, ներառյալ ժխտումը և ինքնամեղադրումը, կամ, հղիությունը դիտելը որպես դեպրեսիա լուծելու կամ կանացիությունը հաստատելու միջոց, երեխա ունենալ անկախ ցանկությունից: Պատասխանատվությունից հրաժարվելը հաճախ հանգեցնում է որդեգրման՝ երեխային ավելի լավ կյանք տալու հույսով և թույլ տալով ծնողներից մեկին կամ երկուսին պահպանել իրենց ազատությունը: Մորը հարցնում են, թե արդյոք նա ցանկանում է հրաժարվել իր ծնողական իրավունքներից, բայց և արդյոք նա ցանկանում է կապ պահպանել երեխայի հետ:[7]
Ծննդյան գրառումների վիճակագրության վրա ազդում են արտաամուսնական, անհայտ ծագմամբ, օրինականացված կամ որդեգրված երեխաների վերաբերյալ գրառումներ ձեռք բերելու հետ կապված խնդիրները: Ամերիկյան գրանցման ղեկավարների ասոցիացիան և կենսական գրառումների և վիճակագրության խորհուրդը (The American Association of Registration Executives and the Council on Vital Records and Statistics ) Մարդիկ այտարարություն էին տարածում ծննդյան գրառումների գաղտնի բնույթի վերաբերյալ համազգային քաղաքականության անհրաժեշտության մասին, որը
1) կապահովի ծննդյան բոլոր գրառումների գաղտնիությունը։
2) կարգավորում է ծննդյան հաշվետվություններում, որդեգրումներում և օրինականացումներում տրված բոլոր տեղեկությունների ամբողջականությունն ու ճշգրտությունը։
3) թույլ է տալիս անհատին ստանլ տեղեկատվություն իրենց ծննդյան կամ ընտանեկան հարաբերությունների վերաբերյալ։
(4) պաշտպանել անհատներին (ինչպես երեխային, այնպես էլ մյուսներին) անցանկալի տեղեկատվության հրապարակումից:
Ապահովված ծննդյան գրառումների այս քաղաքականությունը պահանջում է, որ տվյալները լինեն ամբողջական և ճշգրիտ, քանի որ անհատները տարբեր պաշտոնական կարիքների համար ունենում են իրենց ծննդյան վկայականի կարիքը։ Առողջապահական և սոցիալական գործակալություններին այս տեղեկատվությունը նաև անհրաժեշտ է վիճակագրական և վարչական նպատակներով՝ միաժամանակ տեղեկատվությունը անհասանելի պահելով լայն հանրությունից: [8]
Անցում ավանդական որդեգրումից՝ բաց որդեգրման
Գաղտնի որդեգրում. Հրապարակվում է միայն ոչ նույնականացնող տեղեկատվությունը, կամ նրանց խոսքերը, ովքեր պահում են գաղտնի գրառումները, դեռ գործակալության միջոցով փոխանակում են կենսաբանական ծնողների բժշկական տվյալները որդեգրող ծնողներին[7]:
Բաց որդեգրում. նույնականացման տվյալները փոխանակվում են որդեգրողների և կենսաբանական ծնողների միջև շփման միջոցով և դա խրախուսվում է: Կապը շարունակվում է երեխայի ողջ կյանքի ընթացքում նամակների, նվերների, լուսանկարների և այլնի միջոցով կամ նույնիսկ ծնողների և երեխայի երկու խմբերի միջև այցելությունների միջոցով: Որոշ ընտանիքներ սահմանափակումներ են դնում կենսաբանական ծնողների և իրենց երեխայի հանդիպումների վրա, իսկ մյուսները պահպանում են ավելի բաց հարաբերություններ[7]։
Ծանոթագրություններ
- ↑ «Dictionary : AGE OF DISCRETION». www.catholicculture.org. Վերցված է 9 May 2019-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Rowe, G. S. (1991). «Infanticide, Its Judicial Resolution, and Criminal Code Revision in Early Pennsylvania». Proceedings of the American Philosophical Society. 135 (2): 200–232. JSTOR 987032. PMID 11612570.
- ↑ 3,0 3,1 Johnson, John W. (2005). Griswold v. Connecticut: Birth Control and the Constitutional Right of Privacy. University Press of Kansas.
- ↑ 4,0 4,1 Wegar, Katarina (1997). Adoption, Identity, and Kinship: The Debate over Sealed Birth Records. New Haven: Yale University Press. էջեր 82–85.
- ↑ «FindLaw's United States Supreme Court case and opinions». Findlaw (ամերիկյան անգլերեն). Վերցված է 9 May 2019-ին.
- ↑ 6,0 6,1 «Mom won't fill out form; kids denied birth certificates». Milwaukee Journal. 16 January 1995. էջ 1A. ProQuest 333665338.
- ↑ 7,0 7,1 7,2 «EBSCO Publishing Service Selection Page».
- ↑ «Review of The Confidential Nature of Birth Records». Social Service Review. 25 (1): 139–140. 1951. JSTOR 30018637.