Son of Dork, բրիտանական փոփ փանք խումբ Լոնդոնից, որը կազմել է Ջեյմս Բորնին (James Bourne) իր նախորդ խմբի՝ Busted, 2005 թվականին կազմալուծումից մի քանի ամիս անց։ Իր գործունեության ընթացքում խումբը թողարկել է երկու սինգլ և մեկ ստուդիական ալբոմ՝ Welcome to Loserville, որը Մեծ Բրիտանիայում ճանաչվել է ոսկե ալբոմ։ 2008 թվականի վերջին խումբն ամբողջությամբ դադարեցրել է ակտիվությունը։

Son of Dork
Բնօրինակ անունSon of Dork
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ժանրերփոփ փանկ
Գործունեություն2005 (2005)–2008 (2008)
Լեյբլ

Mercury Records (2005-2007)

Sicpuppy Records (2007 -2008)
ԿապվածBusted, McFly
Անդամներ
Ջեյմս Բորն
Դեյվիդ Ուիլիամս
Քրիս Լեոնարդ
Սթիվ Ռաշտոն
Դեննի Հոլ

Պատմություն խմբագրել

Խմբի կազմավորում խմբագրել

Son of Dork խումբը ստեղծվել է 2005 թվականին վոկալիստ ու կիթառահար Ջեյմս Բորնի, հարվածային գործիքահար Դենի Հոլլի, բասկիթառիստ Սթիվեն Ռաշտոնի, կիթառահար Քրիս Լեոնարդի և ռիթմ կիթառիստ Դեյվիդ Ուիլյամսի կազմով[1]։ Դեննին նախկինում նվագում էր հարդկոր/մետալ Spiral Rocks խմբում, Քրիսը՝ BBC հեռուստաալիքի Stamford Amp հաղորդման մեջ, Դեյվիդը Հարավային Ուելսի էմո խմբերից մեկում, իսկ Սթիվենը՝ Mr Cheerful-ում[2]։

Խմբի անվանումը վերցրել են 1990 թվականին թողարկած «Բարդ երեխա» ֆիլմի հատվածից, որտեղ արտասանվում է որպես «Son of Dork[3]»։

Welcome to Loserville (2005-2006) խմբագրել

2005 թվականի նոյեմբերին, ալբոմի թողարկումից մի քանի շաբաթ անց, խումբը թողարկել է «Ticket Outta Loserville» սինգլը, որն առաջնելույթ է ունեցել «UK Singles Chart» հիթ-շքերթի երրորդ հորիզոնականով[4]։ Առաջին և միակ լիարժեք ալբոմը ձայնագրվել է անգլիական Mercury Records լեյբլում և թողարկվել է նոյեմբերի 21-ին՝ զբաղեցնելով «UK Albums Chart» հիթ-շքերթի 35-րդ հորիզոնականը[5]։ Մեծ Բրիտանիայում վաճառվել է ավելի քան հարյուր հազար օրինակ և դեկտեմբերի 16-ին «British Phonographic Industry» կազմակերպության կողմից ճանաչվել է ոսկե ալբոմ[6]։ Սկավառակը ստացել է քննադատների որոշ դրական արձագանքներ[7][8], ինչպես նաև Blink-182 փոփ փանկ խմբի «Enema of the State» ալբոմի հետ համեմատություն[9]։

Треклист альбома Welcome to Loserville
# Անվանում Տևողություն
1. «Ticket Outta Loserville»   3:22
2. «Eddie's Song»   3:44
3. «Little Things»   3:32
4. «Party's Over»   4:12
5. «Boyband»   3:00
6. «Sick»   3:31
7. «Slacker»   3:55
8. «Holly... I'm the One»   3:41
9. «Wear Me Down»   3:19
10. «Murdered in the Mosh»   3:25
46:47

Ալբոմից հետո՝ 2006 թվականի հունվարին, թողարկվել է երկրորդ սինգլը՝ «Eddie’s Song», որը գրավել է «UK Singles Chart» հիթ-շքերթի 10-րդ հորիզոնականը[10]։ Սինգլը դարձել է խմբի թողարկած վերջին երգը։

Get Happy Tour և Sic Puppy Records (2007) խմբագրել

2007 թվականի փետրվարի 6-ին խումբը «Wheatus», «Army of Freshmen» և «Bowling for Soup» խմբերի հետ մասնակցել է Get Happy Tour-ին[11]։

2007 թվականին խումբը անցում է կատարել Ջեյմսի ստեղծած անկախ Sic Puppy Records ձայնագրման կենտրոն, իսկ մարտին գլխավորել է «The Sic Tour»-ը, որը հնարավորություն է տվել որոշ անստորագրյալ խմբերի ելույթ ունենալ նրանց երկրպագունեի համար[12]։

Խմբի կազմալուծում (2007-2008) խմբագրել

Մի քանի ամիս մտածելուց հետո, Դեյվիդ Ուիլիամսը խմբից հեռանալուց հետո՝ 2007 թվականի հուլիսին, Myspace կայքի իր էջում գրել է, որ խումբը կազմալուծվել է[1][13]։ Նույն թվականի հոկտեմբերին խումբը լքել է Քրիս Լեոնարդը, իսկ մեկ տարի անց՝ քիչ ակտիվության պատճառով, խումբը լքել է նաև Սթիվ Ռաշտոնը։

2009 թվականի օգոստոսին Ջեյմս Բորնը և Էլիոթ Դևիսը հայտնել են իրենց երկօրյա երաժշտական ներկայացման մասին, որը հիմնվել է Welcome to Loserville ալբոմի վրա[14], իսկ ավելի ուշ այն երկարաձգել են մինչև ամբողջ շրջագայություն Վեստ Էնդով[15]։

2010 թվականի մարտին Ջեյմս Բորնը իր Թվեթերյան էջում գրել է, որ կարոտում է խմբին[16]։Միայն թե, մի քանի ամիս անց, իր մենակատարային ալբոմի թողարկվելու առիթով կազմակերպված հարցազրույցի ժամանակ Ջեյմսը խոսոտովանել է, որ խմբի վերամիաավորումը քիչ հավանական է[17]։

Խմբի կազմ= խմբագրել

  • Ջեյմս Բորն - վոկալ, կիթառ
  • Դեյվիդ Ուիլիամս - ռիթմ կիթառ
  • Քրիս Լեոնարդ - կիթառ
  • Սթիվ Ռաշտոն - բաս կիթառ, բեկ վոկալ
  • Դեննի Հոլ - հարվածային գործիքներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Son Of Dork on steffib’s Blog — Buzznet(չաշխատող հղում)
  2. «Son of Dork Biography». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  3. Son of Dork AllMusic
  4. «Chart Stats — Son Of Dork — Ticket Outta Loserville». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 29-ին.
  5. «Chart Stats — Son Of Dork — Welcome To Loserville». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
  6. «British Phonographic Industry». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  7. «Son Of Dork — Welcome To Loserville — Album reviews — musicOMH». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  8. «Yahoo! Music Album Review». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  9. «Son Of Dork — Welcome To Loserville — Drowned In Sound». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  10. «Chart Stats — Son Of Dork — Eddie's Song». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
  11. «Tour Dates of Get Happy Tour with Bowling For Soup, Wheatus, Son of Dork». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  12. «The Sic Tour — Sicpuppy Records — Making New Music Happen». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  13. Son Of Dork Split — News Article — AbsolutePunk.net
  14. Loserville on MySpace
  15. Bourne’s LOSERVILLE: THE MUSICAL to Hit the West End?
  16. James Bourne sets Future Boy release date and hints at Son Of Dork reunion — Flecking Records
  17. James Bourne — Future Boy Interview — Flecking Records