Քացախաթթու (բժշկական կիրառում)

Քացախաթթու, ցածր կոնցենտրացիաների դեպքում հայտնի որպես քացախ, օգտագործվում է բժշկության տարբեր բնագավառներում՝ մի շարք հիվանդագին վիճակներ շտկելու նպատակով։ Որպես ականջի կաթիլ՝ օգտագործվում է լսողական անցուղու վարակային հիվանդությունները բուժելու համար[1]։ Այն կարող է օգտագործվել նաև ականջի տամպոնների հետ միասին[2]։ Որպես հեղուկ այն օգտագործվում է միզապարկի լվացման նպատակով այն մարդկանց շրջանում, ում մոտ տեղադրված է միզային կաթետր։ Սա արվում է վարակների միացումը կանխարգելելու, ինչպես նաև խցանումից խուսափելու նպատակով[3]։ Որպես գել այն կիրառվում է հեշտոցի pH-ը կարգավորելու նպատակով[4]։ Քացախաթթուն կարելի է կիրառել նաև սկրինինգային հետազոտությունների ժամանակ արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման համար[5]։

Քացախաթթու
Քացախաթթվի (CH3COOH) քիմիական ֆորմուլան
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումէթանաթթու
Ավանդական անվանումքացախաթթու
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճականգույն հեղուկ
Ջերմային հատկություններ
Կրիտիկական ճնշում5,79 մթն.
Մոլյար ջերմատարողություն123,4 Ջ/(մոլ•Կ)
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել կիրառության տեղում այրոցի զգացողությունը[6]։ Ալերգիկ ռեակցիաները հազվադեպ են դիտվում[6]։ Քացախաթթվի օգտագործումը խորհուրդ չի տրվում այն մարդկանց շրջանում, ովքեր թմբկաթաղանթի վրա անցք ունեն[7]։ Այն ազդում է արտաքին ականջի սնկային և բակտերիալ վարակների դեմ[7]։

Քացախաթթուն սկսել են օգտագործել բժշկության բնագավառում դեռևս Հին Եգիպտոսում[8][9]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր դեղերի ցանկում է, առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցներից է[10]։ Քացախաթթուն հասանելի է որպես ջեներիկ դեղամիջոց[11]։ Միացյալ Նահանգներում բուժման կուրսն ականջի պատրաստման հետ միասին արժե 25 դոլարից պակաս[11]։ Քացախաթթուն ավելի հաճախ զարգացող երկրներում է օգտագործվում արտաքին ականջի վարակները բուժելու նպատակով, քան զարգացած երկրնում[12]։

Բժշկական կիրառություն խմբագրել

Զարգացող երկրներում քացախաթթուն կարելի է կիրառել սկրինինգային հետազոտությունների ժամանակ արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման նպատակով[5]։ Այն լցնում են արգանդի վզիկի վրա, և եթե 1 րոպեի ընթացքում առաջանում է սպիտակ հատված, ապա թեստը համարվում է դրական[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Acetic acid (otic) medical facts from Drugs.com». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  2. Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 252. ISBN 9781284057560.
  3. «Acetic Acid». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  4. «Acetic acid gel: Indications, Side Effects, Warnings - Drugs.com». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  5. 5,0 5,1 5,2 Fokom-Domgue, J; Combescure, C; Fokom-Defo, V; Tebeu, PM; Vassilakos, P; Kengne, AP; Petignat, P (2015 թ․ հուլիսի 3). «Performance of alternative strategies for primary cervical cancer screening in sub-Saharan Africa: systematic review and meta-analysis of diagnostic test accuracy studies». BMJ (Clinical research ed.). 351: h3084. PMC 4490835. PMID 26142020.
  6. 6,0 6,1 «Acetic acid otic Side Effects in Detail - Drugs.com». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  7. 7,0 7,1 «Acetic Acid - FDA prescribing information, side effects and uses». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  8. Cook, Larry (2005). The Beginner's Guide to Natural Living: How to Cultivate a More Natural Lifestyle to Lose Weight, Prevent Degenerative Disease, Improve Your Energy and Attain Vibrant Health (անգլերեն). EcoVision Communications. էջ 107. ISBN 9780975536186. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին.
  9. Cumston, C. G. (2013). The History of Medicine (անգլերեն). Routledge. էջ Chapter 2. ISBN 9781136194252. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին.
  10. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  11. 11,0 11,1 Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 252. ISBN 9781284057560.
  12. Desai, Bobby; Desai, Alpa (2016). Primary Care for Emergency Physicians (անգլերեն). Springer. էջ 36. ISBN 9783319443607. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին.