Փոթիի մայր տաճար, վրացական ուղղափառ եկեղեցի Վրաստանի Փոթի քաղաքի կենտրոնում։

Փոթիի մայր տաճար
ფოთის საკათედრო ტაძარი
Փոթիի մայր տաճարի հին նկար
Հիմնական տվյալներ
Տեսակմայր տաճար
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՓոթի
Դավանանքուղղափառություն
ԹեմQ16640865?, Q12871343? և Poti and Khobi Eparchy?
Հիմնական ամսաթվերը1907
ՃարտարապետԱ. Զալենկո, Մ. Մարֆելդ
Ճարտարապետական տիպեկեղեցական
Ճարտարապետական ոճնեո-բյուզանդական
Կառուցման ավարտ1907
Հիմնադրված1907
Քարտեզ
Քարտեզ
 Poti Cathedral Վիքիպահեստում

Տաճարը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի կրկնօրինակն է[1], որ կառուցվել է 1906-1907 թվականներին՝ Նիկո Նիկոլաձեի օգնությամբ, ով հանդիսանում էր Փոթիի քաղաքապետը։ Նիկո Նիկոլաձեն տաճարի համար ընտրել է քաղաքի կենտրոնական մասը, որպեսզի այն տեսանելի լինի Փոթիի յուրաքանչյուր ծայրից։

Զալենկոն և Մարֆելդը այս նեո-բյուզանդական տաճարի ճարտարապետներն են հանդիսանում։ Տաճարում միաժամանակ կարող է գտնվել 2,000 մարդ։ Տաճարի զարդարանքները, դեկորացիաները վերցված են Տրաբզոն լեռների քրիստոնեական տաճարներից։ Փոթիի մայր տաճարի հիմնական դեկորացիաների մեջ տեղ են զբաղեցնում 3 նշաններ. դրանք Սուրբ Նինոյի, Սուրբ Անդրեյի և Սուրբ Դավիդ Կառուցողի տաճարների նշաններն են։

1923 թվականին՝ կարմիր բանակի Վրաստան ներխուժումից հետո, կոմունիստական կառավարությունը կառույցը դարձրեց թատրոն, իսկ զանգերը նվիրաբերեց ինդուստրիալացման հիմնադրամին։

2005 թվականին տաճարը վերափոխվեց Վրաստանի ուղղափառ եկեղեցու։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թուրքիայի Ստամբուլ քաղաքի նախկինում օրթոդոքս ամենամեծ տաճարներից մեկը

Արտաքին հղումներ խմբագրել