Տիեզերական փոշի ձևավորվում է տիեզերքում, ունի մի քանի մոլեկուլից մինչև 0,1 մմ չափեր։ Մոտ 40 կիլոտոննա տիեզերական փոշի ամեն տարի նստում է Երկիր մոլորակի վրա։

Տիեզերական փոշին կարելի նույնպես տարբերել նրա աստղագիտական տեղաբաշխման հիման վրա, օրինակ՝ միջգալակտիկական փոշի, միջաստղային փոշի, մերձմոլորակային փոշի, փոշու ամպեր աստղերի շուրջ, աստերոիդների փոշի, գիսաստղների փոշի, Կոյպերի գոտու փոշի և միջաստղային փոշի։

Արեգակնային համակարգում փոշիային նյութը հավասարաչափ չէ բաշխված, այլ հիմնականում կենտրոնացված է տարբեր չափերի փոշու ամպերի մեջ։ Սա հնարավոր եղավ պարզել ամբողջական արևի խավարման ժամանակ 1961 թվականի փետրվարի 15-ին օպտիկական սարքավորումների միջոցով, որը տեղադրված էր հրթիռի վրա։

Տես նաև խմբագրել