Վիննի Թուխ։ Հելլոուին (անգլ.՝ Pooh's Heffalump Halloween Movie), ամերիկյան լիամետրաժ մուլտֆիմ։ Թողարկվել է 2004 թե, սկզբում DVD տարբերակով` առանց կինոթատրոններում կամ հեռուստատեսությամբ հեռարձակելու։ Նկարահանվել է Ալան Միլնի՝ Վիննի Թուխի և իր ընկերների արկածների մասին պատմող հեքիաթների հիման վրա։ Ջոն Ֆիդլերի վերջին դերը (Դնչիկի ձայնը, 1968 թ.) և առաջին մուլտֆիլմը Վիննի Թուխի մասին առանց Փոլ Ուինչելի (Վագրի ձայնը, 1968 թ.)։

Վիննի Թուխ։ Հելլոուին
անգլ.՝ Pooh's Heffalump Halloween Movie
Տեսակկինոնկար
Ժանրմիստիկ ֆիլմ և ֆենթեզի ֆիլմ
ԿերպարներՎիննի Թուխ և Վագր
Հորինված երկիրDisney's Winnie the Pooh universe?
Շարքի մասն էԴիսնեյի Վիննի Թուխի ֆիլմեր
ՌեժիսորԷլիոտ Մ. Բուր և Սոլ Էնդրյու Բլինկոֆ
ՍցենարիստԲռայան Հոլֆելդ, Էվան Սպիլիոտոպուլոս
ՀնչյունավորումՋիմ Կամմինգս, Ջիմմի Բեննեթ
ՊրոդյուսերՋոն Սմիթ
ԵրաժշտությունՄարկ Ուոթերս
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունDisneyToon Studios և Walt Disney Pictures
ԴիստրիբյուտորBuena Vista Home Entertainment և Նեթֆլիքս
Տևողություն64 րոպե
ՇարքԴիսնեյի Վիննի Թուխի ֆիլմեր
Թվական2005
Կայք

Սյուժե խմբագրել

Կախարդական անտառի բնակիչները պատրաստվում են Հելոուինին, ինչպես նաև սա առաջին հելոուինն էր Փղիկի կյանքում։ Խոսելով այս տոնի մասին, Վագրը նրան շատ է վախեցնում։ Մինչդեռ, Վինի Թուխն ուտում է բոլոր քաղցրավենիքները, որ պատրաստել էր Նապաստակը տոնի համար, և այն վտանգի տակ է դնում ամբողջ միջոցառումը։ Վագրն ասում է, որ վերջերս անտառում տեսել է սարսափելի խորհրդավոր արարած Գոբլունին, որն ապրում է սարսափների գյուղում և կարող է իրականացնել յուրաքանչյուր ցանկություն։ Ռուն Փղիկի հետ գաղտնի բոլորից սկսում են փնտրել այդ արարածին, որպեսզի քաղցրավենիք խնդրեն տոնի համար։ Շուտով նրանք գտնում են սարսափների գյուղը` Գոբլունի բնակարանով, սակայն վախենում են այնտեղ մտնել։ Նստում են մոտակայքում և Ռուն, ոգին բարձրացնելու նպատակով, ընկերոջը մի ուրիշ պատմություն է պատմում նախորդ Հելոուինից։ Վագրը, Թուխը, Իան և Դնչիկը գնում են անտառ բոլորին վախեցնելու նպատակով։ Դնչիկն այսպես, թե այնպես վախենում էր այդ տոնակատարությունից, իսկ այդ պահին սկսվում է փոթորիկը, որը Դնչիկին առանձնացնում է ընկերներից։ Նա վախից դողալով, քայլում անտառի միջով և փնտրում է ընկերներին։ Բացահայտում է երկու ուրվականների, որոնք տանջում են իր ընկեր Թուխին։ Չհասկանալով, որ Վագրն է Ավանակի հետ ուրիշ հագուստներով, փորձում է օգնել իր ընկեր Թուխին, բարձր վախենալու ձայն է հանում և նետվում է օգնության։ Դրանից հետո Դնչիկին բոլորը համարում են համարձակ փրկիչ[1]։

Դերերը կրկնօրինակեցին խմբագրել

Ջիմ Կամմինգս Վիննի Թուխ/Վագր
Ջիմմի Բեննեթ Ռու
Ջոն Ֆիդլեր Դնչիկ
Պիտեռ Քալլեն Իա-Իա
Քեն Սենսոմ ճագար
Քեթ Սյուսի կենգուրու
Դեվիդ Օգդեն Սթիրս պատմող
Մայքլ Գոֆ Գետնասկյուռ
Քայլ Սթենջեր Փղիկ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վիննի Թուխ։ Մեղուն ձեզ նույնպես, 1996 թվականի մուլտֆիլմում

Արտաքին հղումներ խմբագրել