Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սև արծիվ (այլ կիրառումներ)

Սև արծիվ (բասկ.՝ Arrano Beltza), հին բասկյան և նավառայան խորհրդանշան, որը պատկերվում է դեղին ֆոնի վրա։ Այժմ դեղին ֆոնին սև արծիվի խորհրդանշանը օգտագործում են բասկ ազգայնականները որպես Բասկերի Երկրի՝ Euskal Herria-ի խորհրդանշան։

Պատմություն խմբագրել

Ի սկզբանե Սև արծիվը Նավառայի թագավոր Սանչո Է-ի կնիքն էր[1], սակայն հետագայում այն սկսեցին վերագրել Նավառայի Սանչո Գ թագավորին, ով իր իշխանությունը տարածեց Արագոնում և Կաստիլիայում, ընդգրկելով բասկյան մշակույթի և լեզվի տարածման բոլոր հողերը։ Բասկ ազգայնականների կարծիքով, Սանչո Գ-ի թագավորումը իրենից բոլոր բասկախոս հողերի միավորման նախադեպ է։ Իսպանացիների կարծիքով, Սանչո Գ-ի իշխումը միասնական Իսպանիայի ստեղծման առաջին փորձերից մեկն է[2]։

Օգտագործումը բասկ ազգայնականների կողմից խմբագրել

Սև արծիվը հիմնականում օգտագործվում աբերցալեների (en)՝ հայրենասերների (հիմնականում՝ ձախ ազգայնականների) կողմից, որոնք այն համարում են Բասկոնիայի հնագույն խորհրդանիշ, սակայն երբեմն Սև արծիվը օգտագործում են ինչպես ձախ, այդպես էլ աջ ազգայնականները[3]։

Սև արծիվը զանգվածային մշակույթում խմբագրել

«Arrano Beltza» (Սև արծիվ) է կոչվում է Միքել Լաբոայի երգերից մեկը։ Հետագայում այն վերաերգվել է Negu Gorriak ռոք-խմբի կողմից։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Javier Martínez de Aguirre y Aldaz, "El Signo del Águila en los Documentos de Sancho VII el Fuerte, Rey de Navarra (1194-1234)", Anales De La Real Academia Matritense De Heráldica y Genealogía, vol. 8, pt. 1, pp. 557-574.
  2. «Ongi Etorri Auñamendi Entziklopediara». Auñamendi Entziklopedia.(անգլ.)
  3. «La Ertzaintza deja que el «cara al sol» suene en Donostia y acalla la protesta». GARA.net. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.(անգլ.)(Ստուգված է 15 հունվարի 2012)