Սպերմատոգենեզը կամ արական սեռական բջիջների ձևավորումը, տեղի Է ունենամ սերմնարաններում չորս փուլերով՝ բազմացում, աճ, հասունացում և վերափոխում։ Դա տեղի է ունենում սերմնարանների խողովակների հատուկ գոտիներում, որոնցում բջիջները տեղավորված են խտացած շրջանակներով։ Յուրաքանչյուր գոտում տեղավորված են զարգացման որոշակի փուլում գտնվող բջիջները։ Սերմնատար խողովակների վերջույթներում տեղավորված է բազմացման գոտին, որում գտնվող բջիջները կոչվում են սպերմատոգոնիումներ. որոնք բաժանվում են միտոզի ճանապարհով։ Հաջորդ գոտին աճման գոտին է, որում կենտրոնացված բջիջները կոչվում են սպերմատոցիտներ։
Սպերմոտոգոնիումները և սպերմատոցիտները քրոմոսոմների դիպլոիդ (2ո) քանակ են պարունակում։
Սերմնատար խողովակների կենտրոնում գտնվում է հասունացման գոտին։ Հասունացման փուլում քրոմոսոմների թիվը հաջորդական երկու բաժանումներից հետո կրճատվում է և դառնում Է հապլոիդ (ո)։
Հասունացման առաջին բաժանումից առաջացած բջիջները կոչվում են երկրորդ կարգի սպերմատոցիտներ, իսկ երկրորդ բաժանումից հետո, երբ տեղի է ունենում քրոմոսոմների լրիվ ռեդուկցիա՝ սպերմատիդներ։
Այսպիսով, առաջնային դիպլոիդ սեռական բջիջները՝ սպերմատոգոնիումները, մի շարք միտոտիկ բաժանումներից հետո սկիզբ են տալիս հատուկ բջիջների՝ սպերմատոցիտների (2ո)։ Յուրաքանչյուր սպերմատոցիտ ոչ երկարատև աճից հետո անցնում է մեյոտիկ բաժանում, որի հետևանքով նրանցից առաջանում են չորս միաչափ հապլոիդ բջիջներ՝ սպերմատիդներ։ Սրանք առանց հետագա բաժանումների վերափոխվում են սպերմատոզոիդների և դուրս են գալիս սերմնատար խողովակով։