Պոլիմրջնալդեհիդ, պոլիֆորմալդեհիդ, (—СН20—), մրջնալդեհիդի գծային պոլիմերը։ Եղջերակերպ, սպիտակ նյութ է, մոլային զանգվածը՝ 40-120 hազար, հալման ջերմաստիճանը՝ 164-180 °C, խտությունը՝ 1430 կգ/մ3, բյուրեղայնությունը՝ 60-85%։ Ամենակարծր կառուցվածքային ջերմապլաստներից է, ունի բարձր կայունություն, հոգնածադիմացկունություն, մաշակայունություն, ջրանթափանցություն։ Այդ հատկությունները պահպանում է —40°С-ից 90-120 °C ջերմաստիճաններում անգամ ծանրաբեռնվածության տակ։ Կենսաբանորեն ակտիվ չէ։ Կայուն է լուծիչների ն ալկալիների նկատմամբ, լուծվում է թթուներում։ Այրվող է։ Պոլիմրջնալդեհիդները ստանում են անջուր մրջնալդեհիդի պոլիմերմամբ։ Պոլիմրջնալդեհիդը վերամշակում են ճնշման տակ ձուլելով կամ էքստրուգիայով։ Օգտագործվում է մեքենաների մասեր պատրաստելու, մասամբ նաև մանրաթելեր ստանալու համար։ ԽՍՀՄ-ում արտադրվում է ՍՖԴ և ՍՏԴ, ԱՄՆ-ում՝ դելրին, սելկոն, պոփֆայդ, ԳՖՀ-ում խոստաֆորմ-С անվանումներով։

Պոլիմրջնալդեհիդ
Изображение химической структуры
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար9002-81-7
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)