Չիպսետ (անգլ.՝ chipset)  միկրոսխեմաների հավաքածու, որը կառուցված է մի շարք գործառույթներ իրականացնելու համար։

Սովորական մայրական պլատայի chipset- ի սխեմատիկ ներկայացում
Չիպսետի ֆունկցիան

Չիպսետներ ժամանակակից x86 պրոցեսորների համար խմբագրել

Չիպսեթների ստեղծման գործում` նոր պրոցեսորներին աջակցելու համար, առաջին հերթին հետաքրքրված են պրոցեսոր արտադրոողները։ Այդ պատճառով ներկայիս պրոցեսոր արտադրող Intel և AMD ընկերությունները թողարկում են փորձնական հավաքակազմ (այսպես կոչված՝ անգլ.՝ reference-չիպսետներ) հատուկ մայրական պլատայի համար։ Այսպիսի չիպսետների փորձարկումից հետո ընկերությունները նախաձեռնեցին նոր մայրական պլատաների արտադրության կազմակերպումը, որը պետք է համապատասխաներ համաշխարհային շուկայի արտոնագրի ստացման պայմաններին։ Ներկայացված է x86 կառուցվածքային մոդելի համար չիպսետներ արտադրող ընկերությունների ցուցակը՝

  1. Intel: (տես Intel չիպստեների ցուցակ)
  2. NVidia: (տես NVidia չիպստեների ցուցակ )
  3. ATI/AMD: (տես ATI չիպստեների ցուցակ, 2006 թվականին ATi ընկերության կողմից AMD-ն գնելուց հետո, որպես գրաֆիկական բաժին, իր կազմի մեջ է մտել AMD Graphics Products Group-ը, (տես AMD չիպստեների ցուցակ)
  4. VIA: (տես VIA չիպստեների ցուցակ)
  5. SiS: (տես SiS չիպստեներ)

ARM չիպսետներ խմբագրել

ARM[1] պրոցեսորով աշխատող համակարգերի համար ստեղծվել և ստեղծվում են համապատասխան չիպսետներ։ Չնայած առաջին օրինակները (ինչպես ARM2 -ը Acorn Archimedes-ի համար՝ իր պրոցեսորի կազմում և IOC, MEMC, VIDC, VIDC20 չիպերը, ավելի ուշ՝ ARM3) ամբողջովին նման էին ներկայիս չիպսետներին, օրինակ, IBM PC[2], սակայն կան ժամանակակից չիպսետներ (ինչպիսիք են՝ Qualcomm Snapdragon և Texas Instruments DaVinci),որոնք ստեղծված են նաև բջջային սարքերի վրա տեղադրելու համար, տարբերվում են ինչպես կառուցվածքային, այնպես էլ տեխնիկական բնութագրիչներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «AMD Ushers in Era of Cinematic Computing with the AMD Athlon 64 FX Processor». 2003 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2006 թ․ հուլիսի 4-ին.
  2. Schmid, Patrick. «Chipset Basics: Meaning And Functions». Tom's Hardware. Purch. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել