Միջուկային տեխնիկա,

  1. տեխնիկայի բնագավառ, որն օգտագործում է միջուկային էներգիան,
  2. տեխնիկական միջոցների ու կազմակերպչական միջոցառումների համախումբ, կապված տրոհվող նյութերի միջուկային հատկությունների օգտագործման հետ։ Միջուկային տեխնիկաի հիմնական ուղղություններն են. ռեակտորաշինությունը, միջուկային վառելիքի արտադրությունը, միջուկային ռեակտորների համար ջերմարտադրող տարրերի պատրաստումը, աշխատած միջուկային վառելիքի վերամշակումը, ռադիոակտիվ իզոտոպների արտադրությունն ու կիրառումը, օրգանիզմը ճառագայթումից պաշտպանելու միջոցների ու մեթոդների մշակումը։ Միջուկային տեխնիկաի հետ սերտորեն կապված է միջուկային ռեակտորների համար կոնստրուկցիոն նյութերի (գրաֆիտի, ծանր ջրի, բերիլիումի, ցիրկոնիումի ևն) արդյունաբերական ստացումը, ռեակտորների և միջուկային ուժային տեղակայանքների ավտոմատ կարգավորման ու կառավարման հուսալի համակարգերի ստեղծումը, ռեակտորում անջատվող ջերմության հեռացման և օգտագործման ռացիոնալ համակարգերի մշակումը, միջուկային ֆիզիկական ու ջերմային պրոցեսների հաշվարկների տեսության ու մեթոդների մշակումը և բազմաթիվ այլ գիտատեխնիկական պրոբելմներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 604