Կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամ

«Կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամ» (ռուս.՝ Общий кризис капитализма), խորհրդային պրոպագանդայում լայնորեն օգտագործվող հասկացություն, որը բացատրվում էր որպես «կապիտալիզմի համաշխարհային համակարգի հեղափոխական կործանման և համաշխարհային մասշտաբով սոցիալիզմին, կոմունիզմին անցնելու պատմականորեն օրինաչափ պրոցես»։ Սույն ձևակերպումն առաջին անգամ շրջանառվել է ԽՄԿԿ III ծրագրում։

Խորհրդային գաղափարախոսների կարծիքով, կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամը սկսվել էր Առաջին համաշխարհային պատերազմից և Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ Երկրորդ համաշխարհային պատերազմը և նոր սոցիալիստական պետությունների ձևավորումը նշանավորեցին կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամ «երկրորդ փուլի» սկիզբը։ «Երրորդ փուլը» սկսվել է 1950 -ականների վերջին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 261