Լուսիկ

արական անձնանուն

Լուսիկ, հայկական արական և իգական անուն։ Առաջացել է հայերեն լույս բառի փաղաքշական լուսիկ ձևից։ Սկզբնական շրջանում արական անձնանուն էր, ինչպես Լույսպարոն և Պարոնլույս անձնանունները, այնուհետև դարձել է իգական[1]։

Լուսիկ
Լուսիկ
Տեսակերկսեռ անձնանուն
Սեռարական
իգական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
Կապված հոդվածներ«Լուսիկ» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Լուսիկ, աշակերտ Բարդուղիմեոս առաքյալի, ով վախճանվեց և թաղվեց Վանանդ գյուղում։ Նրա վրա կառուցվեց Լուսկա վանքի մատուռը (1-ին դար)[2]։
  • Լուսիկ վարդապետ, աղանդավոր, ուսուցիչ Սմբատ Թոնդրակեցու[3]։
  • Լուսիկ, դուստր Հովհաննես քահանայի և քույր Հովհաննես քահանայի, ով 1296 թվականին Սուռմարի քաղաքում Ծերուն գրչին գրել տվեց մի Ավետարան[4]։
  • Լուսիկ, հորաքեռորդի Մխիթար գրչի, 1314 թվական[5]։
  • Լուսիկ, որդի տանուտեր Կյուրեղի, ով Ախքիրմանում Նիկողայոս եպիսկոպոսին ընդօրինակել տվեց Ճաշոցը 1460 թվականին[6]։
  • Լուսիկ, զավակ Խուդադարի, ով 1497 թվականին Որճոկ գյուղում գրել տվեց մի Ավետարան[7]։
  • Լուսիկ սարկավագ, ով 1580 թվականին ընդօրինակել է Սաղմոսը՝ հայերեն և թաթարերեն[8]։
  • Լուսիկ անունը հիշատակված է նաև 1581[9], 1627[10], 1631[11], 1635[12] թվականներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 439-440 — 682 էջ։
  2. Օրբ․ ե․ Սիսական 299ա, 300ա, 312ա
  3. Հայապ․ 551
  4. Ձեռագիր Վասպուրական 121-122
  5. Հացունի, Դաստիար․ 44
  6. REA 10, 64
  7. Տաշեան, Ցուց․ 285
  8. Ձեռագիր Վենետիկ Ա․ 362
  9. Թորոս աղբ․ Բ․ 430
  10. Ձեռագիր Սեբաստիա=ՀԱ 1926, 544
  11. Ձեռագիր Հալեպի Ա․ 74
  12. Դրնղ․ 528