Լիբանանի դրոշ (արաբ․՝ علم لبنان‎‎), 2:3 կողմերի հարաբերակցությամբ ուղղանկյուն պաստառ, որը բաղկացած է կարմիր եւ սպիտակ գույների շերտերից.[1]: Դրոշի կենտրոնում սպիտակ շերտի վրա տեղադրված է լիբանանյան մայրու կանաչ պատկերը։ Կարմիր գույնը խորհրդանշում է անկախության համար մղված արյունը, սպիտակը՝ մաքրությունն ու խաղաղությունը։  Դրոշն ընդունվել է 1943 թվականին Լիբանանի անկախացումից անմիջապես հետո։ Ավելի ուշ՝ 1967 թվականին այն մի փոքր փոխվել է։

Լիբանանի դրոշ
Տեսակազգային դրոշ
Իրավասության տարածքԼիբանան
ՕգտագործումԱզգային դրոշ և վիմպել
Նշան🇱🇧
Հարաբերություն2:3
Ընդունված էդեկտեմբերի 7, 1943
Գույներ     Կարմիր      Սպիտակ      Կանաչ (մայրի)
Պատկերված էC. libani, դաշտ և գոտի

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել