Զմրուխտ (անձնանուն)

իգական անձնանուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զմրուխտ (այլ կիրառումներ)

Զմրուխտ, հայկական իգական անուն։ Առաջացել է զմրուխտ թանկագին քարի անունից։ Հոմանիշ և համազոր անունն է Զմրութ։ Հիշատակված է 13-րդ և 15-րդ դարերում, ապա դուրս է եկել գործածությունից՝ իր տեղը զիջելով թուրքերեն Զմրութ անվանը[1]։

Զմրուխտ
Զմրուխտ
Տեսակիգական անձնանուն և անձնանուն
Սեռիգական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Զմրուխտ» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Զմրուխտ խաթուն, պարսից ազնվական ցեղից, ով ընդունեց քրիստոնեությունը և եղավ կին Խավռաս իշխանաց իշխանի (1212-1223)[2]։
  • Զմրուխտ խաթուն, կին Ամբատի, ով 1234 թվականին կալվածքներ է նվիրել Հոռոմոսի վանքին[3]։
  • Զմրուխտ խաթուն, կին Պլտուխի և մայր Դանիել աբեղայի, ով 1427 թվականին Մաղարդի վանքում գրել տվեց մի Ավետարան[4][5]։
  • Զմրուխթ, այնուհետև Զմրութխ ձևով հիշատակված է 1708 թվականին[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 211 — 682 էջ։
  2. Յովսէփեան «Նիւթեր և ուս․», Ա․ 17
  3. Արձանագրություն Շիրակ 24
  4. Ձեռագիր Պետերբուրգ, ՀԱ 1892, 83 ա
  5. Ձեռագիր Վենետիկ Ա․ 414
  6. Ձեռագիր Վասպուրական 563-564