Դանիել (Դանի) Շմուլևիչ-Ռոմ (եբրայերեն՝ דני (רום‎) שמולביץ նոյեմբերի 29, 1940(1940-11-29)[1], Հայֆա, Իսրայել - հունվարի 18, 2021(2021-01-18)[2]), իսրայելցի ֆուտբոլիստ, «Մաքքաբի» ակումբի և Իսրայելի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։

Դանի Շմուլևիչ-Ռոմ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 29, 1940(1940-11-29)[1]
ԾննդավայրՀայֆա, Իսրայել
Մահացել էհունվարի 18, 2021(2021-01-18)[2] (80 տարեկան)
Քաղաքացիություն Իսրայել
Մասնագիտությունֆուտբոլիստ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1940 թվականին։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլում նորամուտը նշել է 1957 թվականին՝ «Մաքքաբի» ակումբում, որտեղ խաղացել է 17 տարի։ Եղել է տոտալ ֆուտբոլիստ, հանդես է եկել որպես պաշտպան, կիսապաշտպան և հարձակվող։ «Մաքքաբիի» հանդիպումների մեկի ժամանակ դարպասապահի վնասվածքից հետո դարպասը զբաղեցրել է Դանին[3]։

1969-1970 թվականների մրցաշրջանը վերջինն է եղել Դանի կարիերայում, սակայն 1972-1973 թվականների մրցաշրջանին նա հրավեր է ստացել ակումբից՝ օգնելու «Մաքքաբիին» փրկել դուրս չմնալուց։ Այդպես նա անց է կացրել ևս ութ հանդիպում։

1960 թվականին նա իր նորամուտը նշել է Իսրայելի ազգային հավաքականի պաշտոնական խաղերում։ Ազգային հավաքականում իր 11-ամյա կարիերայի ընթացքում նա անցկացրել է 25 հանդիպում։

Ազգային հավաքականի կազմում նա մասնակցել է 1970 թվականին Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնությանը, որը եղել է Իսրայելի միակ աշխարհի առաջնությանը։

Հաց վաստակելու համար նա գիշերն աշխատել է որպես դիջեյ։ Ֆուտբոլից բացի նա նաև խաղացել է Թենիսի ազգային լիգայում Հայֆայի «Կարմել» ակումբում[3]։

Դանին մահացել է 2021 թվականի հունվարի 18-ին, 80 տարեկան հասակում, քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 אגדת מכבי חיפה, דני רום, הלך לעולמו בגיל 80 (երբ.)
  3. 3,0 3,1 Страница на официальном сайте «Маккаби Хайфа»
  4. אגדת מכבי חיפה, דני רום, הלך לעולמו בגיל 80 (in Hebrew)

Արտաքին հղումներ խմբագրել