Բրիտանական ներխուժում (անգլ.՝ British Invasion), տերմին, որը վերաբերում է վաթսունականների երկրորդ կեսի երաժշտական երևույթին, երբ բրիտանական ռոք երաժշտությունը սկսել է գերիշխել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային (հիմնականում ամերիկյան) չարթերում[2][3]։ Երևույթի սկիզբը համարվում է The Beatles-ի «I Want To Hold Your Hand» սինգլի ամերիկյան հաջողությունը և խմբի հետագա այցն Ամերիկա (այդ թվում՝ մասնակցությունն Էդ Սալիվանի շոուին)։ «Բրիտանական ներխուժման» վերջը կարելի է համարել պսիխոդելիկ ռոքի ժողովրդականության աճը 1966-1967 թվականներին, երբ ամերիկյան խոշորագույն պսիխոդելիկ խմբերը՝ The Byrds-ը, The Doors-ը, Grateful Dead-ը, Jefferson Airplane-ը կարողացել են արժանի մրցակցություն ցուցաբերել բրիտանացիներին։

1964 թվականին Բիթլզի մուտքն ԱՄՆ նշանավորեց բրիտանական ներխուժման սկիզբը[1]

Կարևորագույն խմբեր խմբագրել

  • The Beatles՝ 1960-ական թվականների գլխավոր խումբ, որի ազդեցությունն անչափ է ռոք երաժշտության վրա, «բրիտանական ներխուժման» ժամանակ ձայնագրում էին մերսիբիթ և փոփ ռոք։
  • The Zombies՝ կարողացել է բրիտանական բիթի ագրեսիվությունը, որը ներկայացվել է նույն ժամանակներում Beatles-ի կողմից, վերածել գեղեցիկ մեղեդիների և գրգռող նվագակցումների։ Երաժշտական քննադատ Ռ. Մելթցերի խոսքով՝ նրանք եղել են «անցումային փուլ Beatles-ի և Doors-ի միջև»։
  • The Rolling Stones՝ 1960-ական թվականների կարևորագույն ռիթմ ընդ բլյուզ խումբ։
  • The Who՝ 1960-ական թվականների կեսերին «ամենածանր» խմբերից մեկը, տասնամյակի վերջին նրանք մոտեցել են դասական ռոքին՝ ձայնագրելով «Tommy» ռոք օպերան։
  • The Kinks՝ առաջին երկու հարդ ռոք (կամ պրոթո հարդ ռոք) հիթերի հեղինակներ, ստեղծագործական հասուն շրջանում՝ բրիտփոփի հիմնադիրները։
  • The Small Faces՝ մոդ գաղափարախոսության հիմնադիրները՝ The Who-ի և The Kinks-ի հետ միասին։
  • The Pretty Things՝ սկսելով սուր սոցիալական ռիթմ ընդ բլյուզից և մոդ գաղափարախոսությունից, 1960-ական թվականների վերջին անցել են պսիխոդելիային՝ ձայնագրելով նաև առաջին ռոք օպերան։
  • The Yardbirds՝ 1960-ական թվականների առանցքային կիթառային խմբերից մեկը, որից դուրս են եկել խոշորագույն կիթառահարներ՝ Էրիկ Կլեպտոնը, Ջեֆ Բեքը և Ջիմի Փեյջը։
  • Cream՝ The Yardbirds-ի հետ միասին, որտեղից Cream-ը փոխառնել է Էրիկ Կլեպտոնին, նրանք համարվում են հևի մետալի (հարդ ռոքի) հիմնադիրներից մեկը։
  • Herman’s Hermits՝ «բրիտանական ներխուժման» ամենափափուկ խմբերից մեկն՝ ըստ հնչողության, մեղեդիական վոկալային փոփ։
  • The Searchers՝ «ներխուժման» սկզբում համարվում էին երկրորդ մերսիբիթ խումբը՝ The Beatles-ից հետո։
  • The Hollies՝ մերսիբիթի ևս մեկ ներկայացուցիչներ։
  • The Animals՝ ռիթմ ընդ բլյուզ հնչողությամբ խումբ, որը 1964 թվականի ամռանը (The Beatles-ից հետո) բարձրացել է ԱՄՆ-ի առաջին հորիզոնականին «The House of the Rising Sun» երգի իր տարբերակով։

Մշակույթում խմբագրել

  • Ներառվել է «Ռոկ ալիք» (2009) ֆիլմում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ira A. Robbins. «British Invasion (music) - Britannica Online Encyclopedia». Britannica.com. Վերցված է 2011 թ․ հունվարի 18-ին.
  2. Ira A. Robbins. «British Invasion (music) - Britannica Online Encyclopedia». Britannica.com. Վերցված է 2011 թ․ հունվարի 18-ին.
  3. James E. Perone Music of the Counterculture Era. — Greenwood Publishing Group, 2004. — С. 22—. — ISBN 978-0-313-32689-9

Արտաքին հղումներ խմբագրել