Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրաբիոն (այլ կիրառումներ)
Բրաբիոն Նոտար Պալատեցի
Ծնվել է1750
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1835
Մահվան վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունգրիչ և մանկավարժ

Բրաբիոն Նոտար Պալատեցի կամ Բրաբիոն գրագրուհի (1750, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1835, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ գրչուհի, մանկավարժ։

Բրաբիոն գրագրուհին հեղինակ է բազմաթիվ ընդօրինակությունների, որոնց մեծ մասը կատարել է Պալատի Ս. Հրեշտակապետ եկեղեցու դպրատանը։ Նրա ընդօրինակություններից պահպանվել են տասնյոթ ձեռագիր, որոնցից ութը Մատենադարանում, մնացածը ցրված են տարբեր երկրներում։ Բրաբիոնը առաջին հայ կինն է, որ զբաղվել է տպագրական գործով, այն զուգակցելով մանկավարժության և գրչագրության հետ։ Եղբոր՝ Մատթեոս դպիրի հետ երկար տարիներ գործակցել է և դասավանդել իրենց տանը բացված երկսեռ դպրոցում։ Քույր և եղբայր թաղված են Էդիրնե-քափույի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վ. Զարդարյան, Հիշատակարան, 1910, Կոստանդնուպոլիս
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 542